ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր տարածաշրջանը թևակոխում է տեկտոնիկ ցնցումների ու արմատական վերափոխումների փուլ

Մեր տարածաշրջանը թևակոխում է տեկտոնիկ ցնցումների ու արմատական վերափոխումների փուլ
18.05.2024 | 20:16

Սա Թուրքիայի համար վերջի սկիզբ է:

Հաջողություններից գլուխը կորցրած Էրդողանը պայքար է սկսել ընդդեմ խորքային բազմադարյա պետության։

Կործանիչ հարվածներ է հասցնում՝ ըստ Էրդողանի խորհրդականի։

Չէ, սա խելահեղություն է, որը տանում է ինքնակործանման․ տարածաշրջանում թյուրքական տարրի գերիշխանության կոլապսի։

Հաջողություն մաղթենք խորքային պետության դեմ դուրս եկած մոլագարներին։

Մեր տարածաշրջանն իրապես թևակոխում է տեկտոնիկ ցնցումների ու արմատական վերափոխումների փուլ։

Այլևս պատրանքային չեն թվում այն կանխագուշակումները, որ նոր դարաշրջանում քարտեզի վրա Թուրքիա չի լինելու կամ մնալու է նրա խղճուկ մնացորդը։

Հ․Գ․ Մի շատ կարևոր լուր էլ կա՝ արդեն Ադրբեջանից, բայց դրա մասին կիմանաք, հուսով եմ, ամենաուշը մեկ շաբաթից։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ