ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սա է ձեր Արևմուտքը, որտեղ առաջնորդվում են բացառապես շահով

Սա է ձեր Արևմուտքը, որտեղ առաջնորդվում են բացառապես շահով
15.05.2024 | 20:03

Այս օրերին զանգվածային ցույցեր են և՛ հարևան Վրաստանում, և՛ Հայաստանում։ Մի պահ փորձենք համեմատել իրավիճակն այնտեղ ու մեզ մոտ և այս իրավիճակներին միջազգային հանրության արձագանքը արձանագրենք։

Վրաստանում ցուցարարները իրապես ագրեսիվ են և ջարդ ու փշուր են անում իրենց ճանապարհին գրեթե ամեն ինչ, իրոք հասարակական կարգ են խախտում և դրա համար բերման են եթարկվում, որին ի պատասխան ձեր սիրելի միջազգային հանրությունը ամբողջ աշխարհով մեկ բղավում է դրա մասին և դատապարտում ոստիկանների գործողությունները։

Հայաստանում ցուցարարները անգամ մի խազ չեն քաշել որևէ բանի վրա, իրոք խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում, որի համար, ծայրահեղ բիրտ ուժի կիրառմամբ, բերման են ենթարկվում, ընդհուպ՝ մարմնական վնասվածքներով, իսկ այս ամենի մասին միջազգային հանրությունը լռում է, կարծես կուրացել են։

Սա է ձեր Արևմուտքը, որտեղ առաջնորդվում են բացառապես շահով և թքած ունեն ազատ խոսքի և մարդու իրավունքների վրա։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ