ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նախ հոգևոր

Նախ հոգևոր
15.05.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 15

Ինչ Ասեմ ձեզ: Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք. «Աստված նորոգում է կոտրված սրտերը»:
Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը:
Դուք երկուսդ էլ գտնվում եք մի շատ առանձնահատուկ վիճակում:
Ես ձեզ մասնակից եմ դարձնում Իմ ծրագրերին ու գաղտնիքներին, ծանոթացնում եմ ձեզ Իմ մտադրություններին, երբ շատերը խարխափում են անորոշության մեջ:
Ջանացեք հասկանալ այս բառերի իմաստը.
«Նախ խնդրեք Աստծո Արքայությունը և Իր արդարությունը, և այդ բոլոր բաները – նյութական բարիքները, Աստված ձեզ ավելիով կտա»:
ՈՒրեմն մի տառապեք նյութական կարիքների համար, այլ ձգտեք ձեռք բերել Իմ թագավորության գանձերը:
Մահկանացուներիդ գործելակերպը անչափ տարօրինակ է: Կարծում եք, որ նախ հարկավոր է հոգալ նյութական կարիքները, ապա նոր հասնել` հոգևոր գիտությանը ու նրա գանձերին:
Իմ Արքայության մեջ այդպես չէ: Նախ հոգևորն է գալիս, հետո նոր նյութականը: ՈՒրեմն նյութականն ունենալու համար կրկնապատկեք հոգևորին հասնելու ձեր ջանքերը:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ