ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լիովին նոր քաղաքական մտածողություն ու կառավարման ձև

Լիովին նոր քաղաքական մտածողություն ու կառավարման ձև
12.05.2024 | 23:58

Բագրատ Սրբազանը փաստացի խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին:

Դրա մասին են վկայում նրա կողմից հնչեցված շուրջ երկու տասնյակ հայեցակարգային կետերը: Բոլորի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը (տնտեսությունից ու արտաքին հարաբերություններից մինչև ընտանիքի ինստիտուտի սահմանում), որն, իր հերթին, խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Դրա մասին է վկայում նաև այն առանցքային հայտարարությունը, համաձայն որի, վարչապետի թեկնածուն չպետք է լինի որևէ կուսակցության կամ քաղաքական շահ հետապնդող խմբի ներկայացուցիչ:

«Նախկին-ներկա» անհեթեթ, բայց արմատացած դիսկուրսի հիմքերը խարխլելուց բացի, քաղաքագիտական իմաստով այդ հայտարարությունը Սրբազանի ելույթի համատեքստում ուղղված է քաղաքական համակարգի ապասեկուլյարիզացմանը, դրանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի բարձրացմանը:

Ակնհայտ է, որ ստեղծված համազգային խորը ընկճախտից դուրս գալու համար մեզ այս պատմական փուլում ոչ այնքան տեխնոկրատներ ու ճգնաժամային մենեջերներն են պետք, որքան՝ իդեոկրատներ: Իսկ ժամանակակից Հայաստանում միակ լեգիտիմ ինստիտուտը, որը կարող է իդեոկրատ մոտեցում առաջարկել, Սուրբ Եկեղեցին է:

Սա, իհարկե, ընդամենը հիփոթեզ է, սակայն, ինչպես Էյնշտեյնն էր ասում, խնդիրը լուծելու համար նախ պետք դուրս գալ այդ խնդրի սահմաններից: Տվյալ դեպքում առանցքային խնդիրը կայանում է առկա քաղաքական համակարգի ու արմատացած քաղաքական մշակույթի մեջ: Հենց դրանք է փորձում կոտրել Բագրատ Սրբազանը՝ առաջարկելով լիովին նոր քաղաքական մտածողություն ու, հնարավոր է, կառավարման ձև:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ