ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Երկու կեղծ քաղաքական երկընտրանք, որոնցով խաբում են Հայաստանի հանրությանը

Երկու կեղծ քաղաքական երկընտրանք, որոնցով խաբում են Հայաստանի հանրությանը
08.10.2024 | 12:47

1․Նախկիններ-թավշյա հեղափոխականներ։ Չկա նման հակադրություն, ինչպես այս աշխարհում չկա հին ու նոր, ամեն նորը լավ մոռացված հինն է։ Նախկիններն են «ծնել», իշխանություն տվել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Խաչատուրյանը, Խաչատուր Սուքիասյանը և մյուսները նախկիններից էլ նախկին են։ Նախկիններ-թավշյա հեղափոխակններ կեղծ երկընտրանքը երկու կողմին էլ ձեռնտու է հանրության աչքում իրենց գոյությունն արդարացնելու, պայքար խաղալու համար:

2․ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք արտաքին-քաղաքական կողմնորոշում։ Սա նույնպես կեղծ երկընտանք է, որովհետև Հայաստանը չի կարող դրանցից որևէ կողմին նախապատվություն տալ, հարկադրված է կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Հայաստանի տնտեսական ամենամեծ գործընկերը Ռուսաստանն է, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան, ռուսական զորքն է հսկում հայ-թուրքական, հայ-իրանական սահմանները։ Մյուս կողմից՝ Հայաստանի արտաքին 12 միլիարդ դոլարը Հայաստանը Արևմուտքին է պարտք, Արևմուտքում են գտնվում փողն ու առաջատար տեխնոլոգիաները։ Քաղաքական համարվող ուժերը այս կեղծ երկընտրանքն առաջ են քաշում, որովհետև քաղաքական ոչինչ չունեն առաջարկելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ