Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆԻ

Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆԻ
23.03.2012 | 00:00

Ինչպես արդեն նշել ենք, 2012-ը հոբելյանական տարի է Դերենիկ Դեմիրճյանի համար. լրանում է հայ դասականի 135-ամյակը: Օրեր առաջ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ գրական-գեղարվեստական ցերեկույթ` ի նշանավորումն այս տարելիցի: Ցերեկույթը մեծ ճաշակով և բծախնդրությամբ կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը` վարչության պետ Գայանե Սողոմոնյանի գլխավորությամբ և պետի տեղակալ Սիլվա Աչոյանի գործուն մասնակցությամբ: Այս ձեռնարկումը վկայությունն է այն բանի, որ Երևանի քաղաքապետարանը նախանձախնդիր է մատաղ սերնդին հայ գրականության բարձր արժեքներով դաստիարակելու, մեր մեծերի կտակած ավանդները հայ դպրոցականների մեջ կենդանի պահելու հարցում:
Հաճելի անակնկալ էր պատրաստվել նաև Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի համար. ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի և Սիլվա Աչոյանի` տուն-թանգարան կատարած այցելությունից և առկա խնդիրներին ի մոտո ծանոթանալուց հետո դեմիրճյանցիներն սպասում էին համապատասխան արձագանքի: Եվ այն չուշացավ: Հոբելյանական ցերեկույթի ընթացքում Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես` Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի անդամ Նաիրա Նահապետյանը, տուն-թանգարանին նվիրեց համակարգչային տեխնիկա, որը հնարավորություն կընձեռի աշխատակիցներին պարբերաբար հրատարակելու մեծ դասականի գրական ժառանգության անմահ գոհարները և դրանք հասու դարձնելու ընթերցասեր հայ հասարակությանը:
Հուսով ենք, որ այսուհետ ևս տուն-թանգարանի և քաղաքապետարանի միջև կշարունակվի փոխօգնության և համագործակցության դրվատելի ավանդույթը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ