Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՍՅՈՒՆԻՔԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ

ՍՅՈՒՆԻՔԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ
01.07.2011 | 00:00

ՀՀ նկարիչների միությունում «Հայկական ներկապնակ» փառատոնի շրջանակներում բացվեց «Սյունիքի գարնանային գույները» ցուցահանդեսը։ Կազմակերպիչները «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և «Փյունիկ» հիմնադրամն էին, աջակիցները` ՀՀ նկարիչների միությունը և Սյունիքի մարզպետարանը։
Ցուցադրության ներկայացմանը նախորդեց փոքրիկ հանդիսավոր մաս։ Բանախոսները ողջունեցին այն երևույթը, երբ այսպես երկրի տարբեր տարածաշրջանները` վրձնահարվածների լեզվով, ներկայացվում են արվեստասեր հանրությանը։
«Ես շատ եմ սիրում Սյունիքը և այնտեղ լինելու առիթը բաց չեմ թողնում,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը,- ուրախ եմ, որ եղել եմ «Լոռվա ձորի» և «Փյունիկի» նախաձեռնած նկարչական փառատոնի ակունքներում, և պետք է ասեմ, որ «Հայկական ներկապնակ» ծրագիրը շատ է առաջ գնացել։ Վկայությունը` մեկը մյուսի հետևից բացվող ցուցահանդեսներն են և նկարիչների ակտիվ մասնակցությունը»։
Ընդհանրապես, «Հայկական ներկապնակի» կարևոր առանձնահատկություններից է, որ նման փառատոներին ու ցուցահանդեսներին մասնակցում են տեղի նկարիչները։ Այս անգամ ևս ներկայացված էին Լորիկ Մինասյանի («Խուստուփի լանջին», «Վահանավանք», «Կապան. Սարի թաղի գույները»), Վարդան Խաչատրյանի («Հալիձորի բերդը», «Խուստուփի գարունը»), Հրանտ Էլչյանի («Շիկահողը լեռների գրկում», «Փողոց հին Կապանում», «Վահանավանքը լեռների գրկում») աշխատանքները։ Ինչ խոսք` հայրենի եզերքում ապրող ու հայրենի բնաշխարհին նվիրված նկարիչների ասելիքը ավելի ջերմ ու նրբին է։
Առիթ ունեցանք կարծիք հարցնելու «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանից։
«Իսկապես, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագիրը կայանում է,- փաստում է Լևոն Սարգսյանը,- վկայությունը բազմամարդ ու ոգևորություն ունեցող ցուցասրահն է։ Մարդիկ կարոտ ունեն այսպիսի արվեստի, որը ստեղծվել է ոչ թե արվեստանոցներում, այլ բնության գրկում` բացօթյա նկարչության պայմաններում։ Մեզ ոգևորում են նման ցուցահանդեսները, և «Փյունիկը», «Լոռվա ձորի», ՀՀ նկարիչների միության, մարզպետարանների հետ, պիտի ձգտի ընդլայնել աշխարհագրությունը»։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ