Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Այսօր աշխարհահռչակ ծովանկարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ ծովանկարիչ   ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ծննդյան օրն է
29.07.2023 | 14:29

Այվազովսկին շուրջ 6000 կտավի հեղինակ է, որոնցից են «Արարատ լեռան հովիտը» (1882), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքամ» (1895) կտավները և այլն։

Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում՝ աղքատ հայ Այվազյանների ընտանիքում։ Նկարչի կտավներից մի քանիսը կրում են հայերեն «Հովհաննես Այվազյան» (ռուսերեն՝ Ованес Айвазян) ստորագրությունը։ Իր վաղ շրջանում նա նկարել է Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնել է Եվրոպա։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։

Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականներին տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին շքանշանը կապել է շան վզին, իսկ հետո տարել ու նետել ծովը։

Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։

Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Այվազովսկու գործերն աճուրդով վաճառվել են մինչև 2 մլն 125 հազար ամերիկյան դոլարով։



ԴՐՎԱԳՆԵՐ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՅԱՆՔԻՑ

ՄԱՆՅԱԿԸ

Հովհաննես Այվազովսկին ուներ մի հեռավոր բարեկամ: Նա աղքատ էր ապրում և դժվարությամբ էր իր հացը վաստակում, բայց ոչ մի անգամ չէր դիմում իր հարուստ բարեկամների օգնությանը:

Մի անգամ, երբ նշանում է աղջկան, հարևանները նրան հորդորում են, որ դիմի աշխարհահռչակ նկարիչ Այվագովսկու օգնությանը:

Նա աղջկան վերցնում է և գնում Թեոդոսիայում ապրող Այվագովսկու տուն:

Սովորական հարցուփորձից հետո ակնարկում է, որ աղջկան նշանել է, և շուտով հարսանիք է լինելու: Այվազովսկին, որպես նվեր, աղջկան տալիս է մի փոքրիկ մանյակ:

Աղքատ բարեկամը հիասթափված վերադառնում է տուն: Անցնում է մի որոշ ժամանակ:

Աղջիկն իր ամուսնու հետ մեկնում է Պետերբուրգ և ուզում է վաճառել Այվագովսկու նվիրած մանյակը:

Պարզվում է, որ դա շատ թանկարժեք իր է, և հնագիտական թանգարանի աշխատակիցն անսպասելի մի մեծ գումար է առաջարկում: Երիտասարդ ամուսինները ուրախ -ուրախ, այդ մեծ գումարը վերցրած, գալիս են տուն և պատմում:

Աղքատ բարեկամը նորից գնում է Թեոդոսիա` շնորհակալություն հայտնելու, և իմանում է, որ մեծ նկարիչը մահացել է արդեն, իսկ նրա տուն -թանգարանի շենքը կիսատ է մնացել գումար չլինելու պատճառով:

Բարեկամը նոր զղջում է, որ ինքը մտքում նրան մեղադրել է ժլատության մեջ:

Եվ իր մեղքը քավելու համար այդ գումարի մի մասը ծախսում է տուն-թանգարանի շինարարությունն ավարտելու համար:



ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌՔԸ

Այս լեգենդն Այվազովսկու համաշխարհային փառքի մասին է.

Այվազովսկին էտյուդներ էր անում Իսպանիայում ծովի ափին: Այդ ժամանակ Իսպանիայում գահի երկու հավակնորդների միջև դաժան պատերազմ էր:

Տեսնելով, որ ծովի ափին նստած է նկարիչը, երկու կողմերի առաջնորդները, որոնք պատրաստ էին արյունահեղության, հետաքրքրվեցին, թե ով է նա:

Իմանալով, որ Այվազովսկին է, կողմերի երկուստեք համաձայնությամբ, ճակատամարտը տեղափոխվեց այլ տեղանք, որպեսզի մեծն նկարչին չխանգարեն:



ԽԵՂԴՎՈՂ ՇՈՒՆԸ

Երբ Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տաղանդը, ասում է.

- ՈՒսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա և այտնեղից դույլով ջուր բեր,- ու դույլը տալիս է նրան:

Այվազովսկին գնում տենում է, որ իրականում էդ ջրավազանը պատի վրա նկարված նկար է, դե բայց պետք է չէ՞ տակից դուրս գա:

ՈՒ դուրս է գալիս:

Բռնում է էդ նկարի վրա «ջրի» մեջ խեղդվող շուն է նկարում ու առանց ջրի գնում տնօրենի մոտ և ասում.

- Ջրի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ է ու դրա համար էլ ջուր չեմ բերել:

Էս վարպետը գնում է ու տեսնում, թե ինչ վարպետությամբ է նկարել էդ շանը ու նրան ընդունում իր մոտ սովորելու:



ԿՈՒԻՆՋԻՆ ՈՒ ՑԱՆԿԱՊԱՏԸ

Առասպելներից մեկն էլ պատմում է, որ նկարիչ Արխիպ Կուինջին Այվազովսկու աշակերտներից էր:

Իրոք, 13-ամյա պատանին 1855-ին Մարիուպոլից եկավ Թեոդոսիա, սակայն Այվազովսկու արվեստանոցում նա ոչնչով աչքի չընկավ:

Կուինջին նույնիսկ ներկերը խառնել չգիտեր:

Նրա ուսուցումն ավարտվեց ցանկապատը ներկելով ու վարպետի խորհրդով՝ երբեք չզբաղվել գեղանկարչությամբ:



«ԾՆՎԵՑ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ, ԹՈՂԵՑ՝ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿ»

Երբ Այվազովսկին մահացավ, Թեոդոսիան սգի մեջ էր: Փակվեցին դպրոցները, խանութները, շուկան: Հարյուրավոր մարդիկ լալիս էին:

1999-ի մայիսի 2-ին Այվազովսկուն հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել էր ու պսակադրվել:

Նրա շիրիմին գրաբարով գրված է. «Ծնվեց մահկանացու, թողեց՝ անմահ հիշատակ»:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6720

Մեկնաբանություններ