«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մշակույթի մեջ ֆալշը ինքնակործանում է

Մշակույթի մեջ ֆալշը ինքնակործանում է
18.05.2023 | 10:11

-Բալա ջան, շիդակ քամե շորը, էդ ի՞նչ կենես,-Սիրուշ տատիս ձայնն է ականջներիս մեջ։

Ես այդպես էլ տատիցս չսովորեցի լվացքը շիտակ քամել, փոխարենը նրանից ժառանգեցի շիտակ խոսել...

Շիտակ խոսքս ոչ միշտ եղավ շրջապատիս լսելիքին հաճելի, բայց տարիներն ինձ ավելի հաստատուն դարձրին իմ շիտակ խոսքի մեջ:

Հայրենիքն ինձ համար պարզապես բնակավայր չէ, որ հարմարվեմ իրադրության հետ փոփոխվող չափերին, աշխատավայր չէ, որ հարմարվեմ, կամ չնկատեմ վատ գործընկերներիս:

Հայրենիքը իմ գոյության առհավատչյան է, ազգ լինելու ու մնալու երաշխավորը: Իսկ ազգը ոչ միայն հացիվ կեցցե, ազգն ապրում է ու դիմագիծ է ունենում իր մշակույթով: Բառարմատը մշակն է...

Մշակույթի պատմության մեջ որևէ կերպ հայտնված որևէ անուն` պետք է առաջին հերթին լինի հայրենիքի զինվոր, մտածի հայրենիքի փրկության մասին, իր զենքը պետք է լինի ճշմարիտ խոսքը, որն իր շուրջը կհամախմբի իր արվեստը, մշակույթը գնահատողներին:

Մշակութային մարդը, առավել ևս «պատվավոր» տիտղոսը կրող, իրավունք չունի հայրենքի փրկությունը ստորադասել մի անձի պաշտամունքի, իրավունք չունի կռապաշտ լինելու:

Երբ մարդն իր ստեղծագործության մեջ շեշտը դնում է հայրենասիրության վրա, բայց սեղմում է ազգադավի ձեռքն ու անձնական ճղճիմ բարօրության համար` ազգադավի

PR-ով է զբաղվում, ինձ համար ինքը ֆալշ է բոլոր առումներով:

Իսկ մշակույթի մեջ ֆալշը ինքնակործանում է:

Լույս իջնի հոգուդ, տատ ջան, լվացքը շիտակ քամելը էլ արդի չէ, ինչպես որ շիտակ խոսքը, ու մշակույթը երբեմն ոչ թե զենք է պայքարի համար, այլ ինքնաոչնչացման միջոց:

Իրինա ԱՐԱՄՅԱՆ-ՄԿՐՏՉՅԱՆ

Հ.Գ. Ես կարող եմ ապրել առանց կոչումների ու տիտղոսների, բայց հոգուս հետ անհաշտ ապրել չեմ կարող:

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ