ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սիրիահայ ուսանողները, անկախ մասնագիտությունից, մատուցող են աշխատում

Սիրիահայ ուսանողները, անկախ մասնագիտությունից, մատուցող են աշխատում
27.05.2013 | 16:45

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել ՄԿՈՅԱՆՆ այսօր լրագրողներին ներկայացրեց սիրիահայ ուսանողների առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ կեցության (մոտ 30-40 տոկոս), ուսման վարձի, աշխատանքի տեղավորման և լեզվին առնչվող:

Նրա տեղեկացմամբ, Հայաստանում սովորում է մոտ 250 սիրիահայ ուսանող: Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը, որն զբաղվում է 4000-ից ավելի սփյուռքահայ ուսանողների խնդիրներվ, փորձում է աջակցել, որ վերջիններս արագ ինտեգրվեն հայաստանյան իրականությանը: «Սփյուռքի նախարարի հորդորով մենք ստեղծեցինք սփյուռքահայ ուսանողների խնդիրներով զբաղվող մարմին, ու հիմա, այդ խնդիրները վեր հանելու նպատակով, հարցումներ ենք իրականացրել նրանց շրջանում»,-ասաց Ս. Մկոյանը և ներկայացրեց հարցումների նախնական արդյունքները, որոնց համաձայն, սիրիահայերի մոտ 60-70 տոկոսը հայրենիք է եկել վերջին մեկ տարվա ընթացքում, 30-40 տոկոսը՝ ավելի շուտ:
Բանախոսի փոխանցմամբ, հարյուրից ավելի կազմակերպություն դիմել է սփյուռքի նախարարություն` սիրիահայ ուսանողներին աշխատանքի ընդունելու առաջարկով, ինչի արդյունքում մեծ թվով ուսանողներ ընդունվել են աշխատանքի: «Հիմա կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց համագործակցության արդյունքում աշխատանքի են ընդունվել մեծ թվով ուսանողներ: Աշխատանքները տարբեր են` սկսած իրենց մասնագիտությունից, վերջացրած մատուցողի աշախատանքով»:
Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահը անդրադարձավ նաև նրանց ուսման վարձի հետ կապված դժվարություններին. «Կառավարության որոշմամբ, սիրիահայ ուսանողների վարձավճարները հավասարեցվել են Հայաստանի ուսանողների վարձավճարներին, իսկ զրո կուրսում 50 տոկոսով զեղչվել են: Նրանցից ավելի քան 200 հոգու ուսման վարձը վճարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը` մոտ 40 մլն դրամ, բայց քանի որ ընդհանուրը 80 մլն էր կազմում, փորձել են այնպես անել, որ մինչև 350 հազար դրամ վճարի դեպքում վճարվի ամբողջությամբ, իսկ եթե վարձը գերազանցել է 350 հազար դրամը, ապա միայն 350 հազարն են փոխանցել, մնացած մասը ուսանողն ինքն է վճարում»,-մանրամասնեց բանախոսը` հավելելով, որ ներկայումս Հայաստանում անվճար սովորում է տասը սիրիահայ ուսանող :
Ինչ վերաբերում է վերջիններիս բնակարանների վարձի հետ կապված խնդրին, պարոն Մկոյանը հայտնեց, որ ՀՕՄ-ը որոշ չափով թեթևացում է այն, իսկ Հայ կաթողիկե եկեղեցին շուրջ 50 ընտանիք է տեղավորել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ