Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Այնտեղ ձկնորսել են Անդրեասն ու Պետրոսը

Այնտեղ ձկնորսել են Անդրեասն ու Պետրոսը
12.04.2013 | 11:38

Իսրայելի տարածքում գտնվող Տիվերիադյան լճի հատակում հայտնաբերվել են չմշակված բազալտե քարաբեկորներ և քարի կտորներ, որոնք ամրացված են միասնական կառույցի մեջ, 60000 տոննա մոտավո քաշով: Գիտնականները համարում են, որ գտնվել է 4000 տարի առաջվա դամբարան, երբ դեռ այդ տարածքում լիճ չկար, նրանք ենթադրում են, որ քարերի տակ բազում հետաքրքիր գտածոներ կան: Տիվերիադյան լիճը հիշատակվում է Աստվածաշնչում, հենց այնտեղ էին ձկնորսում Անդրեաս և Պետրոս առաքյալները, իսկ լճի հյուսիսային մասում Կապերնաումն է, որտեղ ապրել ու քարոզել է Հիսուս Քրիստոսը:

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ