«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ՀՊԵՆ-ը գյումրեցիներին կնվիրի դասական երաժշտությամբ լեցուն օր

ՀՊԵՆ-ը գյումրեցիներին կնվիրի դասական երաժշտությամբ լեցուն օր
10.04.2013 | 12:51

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյուրիում այսօր իշխելու է դասական երաժշտությունը։ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Գյումրու երաժշտասեր հանրությանը կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ։ Կներկայացվեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Խիզախ սիրտը», «Վեսթսայդյան պատմություն», «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Մի անգամ Ամերիկայում» և այլ հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքները։

«Hollywood Non-Stop»-ի միջոցով երիտասարդական նվագախումբը դասական արվեստը ներկայացնում է առավել մատչելի ձևով։ Եթե նախորդ տարի այս համերգային ծրագիրը հյուրընկալվում էր երևանյան բուհերում, ապա այս տարի այն ներկայացվում է հանրապետության մարզերում։ Հոլիվուդյան ֆիլմերի երաժշտության կատարումներն արդեն իսկ հնչել են Վանաձորում, Եղեգնաձորում։ Մարզերի երաժշտասեր հանրությունը մեծ ոգևորությամբ է ընդունում ՀՊԵՆ-ի ելույթները, քանի որ դրանք բարձր արվեստի հետ շփվելու բացառիկ հնարավորություններից են։

Այսօր երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա մեկ այլ՝ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում: Մենակատար` կլարնետահար Իգոր Ֆյոդորով (Ռուսաստան):

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ