«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ֆրանսիան դարձել է տխուր տեղ

Ֆրանսիան դարձել է տխուր տեղ
19.03.2013 | 00:19

Իրեն աշխարհի քաղաքացի անվանող Ժերար Դեպարդիեն Բելգիայի Նեշեն քաղաքի հեռուստատեսությամբ կայացած հարցազրույցում հայտարարել է, որ հայրենիքից հեռացել է, որովհետև Ֆրանսիան դարձել է «տխուր տեղ»: «Ֆրանսիացիները մինչև կոկորդը կուշտ են արդեն: Չկան ոչ գաղափարներ, ոչ համոզմունքներ: Կառավարությունը, կարծես թե, չգիտի ինչպես պիտի իր գործն անի»,-թախիծն աչքերում ասել է Ժերար Դեպարդիեն: Նա հայտարարել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի կառավարման բավարար փորձ չունի: Դերասանը բնակություն է հաստատել Նեշենում, որովհետև այդտեղ են ապրում իր շատ ընկերներ, նա պատրաստվում է Նեշենի մոտակայքում ռեստորան բացել և արդեն Բելգիայում գրանցել է իր առևտրային կազմակերպությունը` 20000 եվրո հիմնադիր կապիտալով: Լրագրողներին Դեպարդիեն ասել է, որ Բելգիա տեղափոխվել է ոչ փող աշխատելու համար և արդեն տեղական բյուջե է մուծել իր եկամուտների 50 տոկոսի չափով հարկը: Նա հիշել է, որ դերասանական կարիերայի և բիզնեսմենի աշխատանքային 45 տարիների ընթացքում Ֆրանսիայի գանձարան է վճարել 145 միլիոն եվրո:

Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու որոշումով երկու մասի բաժանեց հասարակությանը` ոմանք նրան մեղադրեցին հայրենասիրության պակասի մեջ, ոմանք հայտարարեցին, որ Դեպարդիեն ճիշտ է: Բոլոր դեպքերում Դեպարդիեն առաջին նշանավոր ֆրանսիացին չէր, որ հեռանում էր Ֆրանսիայից: Չի բացառվում, որ Փարիզը լքի և Ալեն Դելոնը:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ