Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Գառնիի կամուրջը մեր ուզած տարբերակով այլևս չկա»

«Գառնիի կամուրջը մեր ուզած տարբերակով այլևս չկա»
18.03.2013 | 16:35

Գառնիի 11-րդ դարի հայտնի կամուրջը ամրացման անվան տակ ամբողջությամբ ապականվել է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Բնապահպան ակտիվիստների այս և այլ հայտարարությունները, կազմակերպվող բողոք-ակցիաները պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը համարում է անհասկանալի:
«Ինչո՞ւ ենք մենք միշտ ուշացումով ամեն ինչին արձագանքում: ՀԷԿ են կառուցում-վերջացնում, ասում ենք` վատ է, ծառեր են կտրում, ասում ենք` վատ է, հուշարձաններ են տեղահանում, ասում ենք` վատ է: Ինչո՞ւ միշտ վերջում»,- ասում է Ստեփան Նալբանդյանը և հավելում, որ Գառնիի կամուրջը մեր ուզած տարբերակով այլևս չկա, իսկ գիտամեթոդական խորհրդի տարբերակով կա այնպիսին, ինչպիսին հաստատվել է:
Անդրադառնալով մեր` «Նոր լուծումներից տուժե՞լ է միջնադարյան կամուրջը» հարցին վերականգնող ճարտարապետը պատասխանեց. «Վերջացել է, պատմությունն արդեն չկա»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Թեմայի շուրջ մանրամասները` «Իրատես de facto»-ի մարտի 22-ի համարում։

Դիտվել է՝ 2447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ