Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մանկավարժականի ՈՒԽ-ն նոր նախագահ ունի

Մանկավարժականի ՈՒԽ-ն նոր նախագահ ունի
31.01.2013 | 21:54

Այսօր տեղի են ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախագահի ընտրություններ։ ՈՒԽ նախագահ է ընտրվել բուհի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ներսիկ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ մանկավարժական համալսարանի ՈՒԽ արդեն նախկին նախագահ Վոլոդյա Գասպարյանը ՀՀ վարչապետի կողմից վերջերս նշանակվել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ