«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Կրթօջախը պաշարված է (կնքամոր դավը)

Կրթօջախը պաշարված է (կնքամոր դավը)
13.12.2012 | 15:27

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում այսօր ընտրություն է։ Ձևականորեն նշանակված է մրցույթ, ձևականորեն, քանզի ՀՀ գիտության և կրթության նախարարությունն անվերապահորեն գտնվում է գրող-հրապարակախոս, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ վաստակաշատ անդամ Ալվարդ Պետրոսյանի հովանու ներքո։ Իմ շատ հարգելի գրողն ու հրապարակախոսը փորձելու է տնօրենի պաշտոնակատար, կիբեռնետիկ-ազգագրագետ և սեփական հարս Աննա Մնացականյանին հաստատել տնօրենի պաշտոնում։ Քոլեջի դասախոսական կազմը և ուսանողությունը հիմնականում դեմ են Աննա Մնացականյանին։ Կան ևս երկու թեկնածուներ` Թերլեմեզյանի դասախոս Դավիթ Դավթյանը, և վերջերս հայտավորված նախկին թերլեմեզյանական, մանկավարժական գիտությունների թեկնածու Արմեն Հարությունյանը։ Տնօրեն պետք է ընտրի քոլեջի կառավարման խորհուրդը։ Սակայն այսօր շատերը լուրջ կասկածներ ունեն, թե նշյալ խորհուրդն իրապես անկախ է և կարող է ընտրություն կատարել խղճի մտոք։ Կասկածներն անհիմն չեն. Նարեկ Առուշանյանի անժամանակ մահվանից հետո տնօրենի պաշտոնակատար է նշանակվում երիտասարդ նկարիչ, մասնագիտական աշխատանքի փորձ և հմտություն ունեցող Գևորգ Սողոմոնյանը։ Նրան հաջողվում է կարճ ժամանակահատվածում ինչ-ինչ ծրագրեր մշակել և թերացումներ շտկել։ Սակայն Ալվարդ Պետրոսյանը գործարկել է հանրածանոթ մեքենան, հանրապետության ղեկավարության բարեհաճությունը կորզելով` ճնշում գործադրել ՀՀ գիտության և կրթության նախարարության վրա, ցանկալին դարձնել իրականություն։ Այստեղ նշենք, որ Աննա Մնացականյանը կարող էր լինել արժանի տնօրեն, անկախ նրա «մուտքագրման» ապօրինի ձևից։ Կարող էր, սակայն սույն տիկնոջ կամային դրսևորույթներն առաջին իսկ օրից խախտում են կրթօջախի անդորրը։ Նախ առանց որևէ քիչ թե շատ հիմնավոր պատճառաբանության ստիպում է աշխատանքից ազատվել երկու անչափահաս երեխաների մայր, քոլեջի ուսումնական մասի փոխտնօրեն Արմինե Գևորգյանին և արվեստի պատմության դասախոս, ուսումնական մասի քարտուղար Հասմիկ Պարանյանին։ Բացի սրանից, քոլեջի գլխավոր հաշվապահ Սոֆյա Թոզալաքյանին պարտադրում է համաձայնագիր ստորագրել, համաձայն որի` վերջինս այդուհետև «համաձայնում» է աշխատել որպես շարքային հաշվապահ։ Այս ամենին զուգընթաց պարբերաբար ահաբեկման է ենթարկվում ուսանող Փայլակ Թևանյանը, ով ընդվզման ակտիվիստներից մեկն է։ Ինչևէ։ Իրավիճակն այս պահին բավականին խրթին է։ Երկու անգամ թերլեմեզյանականները հավաքվել են և բողոք նամակով դիմել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ապահովելու քոլեջի տնօրենի արդար ընտրությունները և վերջ տալու ալվարդպետրոսյանական ոտնձգություններին։ Ի դեպ, կրթօջախի սաների և դասախոսների մեծամասնությունը, ինչպես նաև շատ նախկին թերլեմեզյանականներ շարունակելու են պայքարը, եթե Աննա Մնացականյանը «արդարաբար» ընտրվի կրթօջախի տնօրեն։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ