«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Լավ հայը նա է, որի զավակն էլ հայ է»

«Լավ հայը նա է, որի զավակն էլ հայ է»
25.10.2012 | 20:20

«Սփյուռքը հայ ժողովրդի ապագան չէ, սփյուռքը մեկ սերնդով շարունակվող կյանք է»,- այսօր գրողների տանը կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Պոլսում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր, արձակագիր Ռոպեր Հատտեճյանը՝ մեջբերելով բանաստեղծ Զարեհ Մելքոնյանի խոսքը. «Լավ հայը նա է, որի զավակն էլ հայ է»:

«Հայի ինքնության պահպանման թիվ մեկ պայմանը հայոց լեզուն է: Նա, ով հայերեն չի խոսում, շատ բան է կորցնում իր ինքնությունից, և հայ գրականությունը միայն հայերեն գրված գրականությունն է»,- ասաց պոլսահայ խմբագիրը և ցավով նկատեց, որ Թուրքիայում մեր հայրենակիցները սկսել են ավելի շատ տեղ տալ թուրքերեն գրված գրականությանը:
«Բոլորդ էլ գիտեք, թե սփյուռքում հայերեն հրատարակությունները որքան համեստ են և խեղճ,- ասաց նա:- Ամենամեծ հարգանքը պետք է ցույց տալ հայատառ գրքի հանդեպ, հայատառ մամուլի, հայատառ գրականության»:
Ռոպեր Հատտեճյանն իր խոսքը եզրափակեց լավատեսական շեշտով, նշելով, որ հայ ժողովուրդը միշտ էլ այս ցավն ապրել է, ամեն բան կորցնելու տագնապն ունեցել է, բայց երբեք չի կորցրել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ