Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ֆիլհարմոնիկը բավական երիտասարդ կազմ ունի, բայց ես մտածում եմ` ի՞նչ է լինելու մի քանի տարի հետո»

«Ֆիլհարմոնիկը բավական երիտասարդ կազմ ունի, բայց ես մտածում եմ` ի՞նչ է լինելու մի քանի տարի հետո»
08.09.2012 | 12:37

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 10-ին կներկայացնի Երևանյան 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը: Գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Փառատոնի բացմանը կմասնակցի աշխարհի լավագույն շեփորահարներից մեկը` Սերգեյ Նակարյակովը, ով կկատարի Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը: Համերգը կնվիրվի Ալեքսանդր Հարությունյանին և Օհան Դուրյանին: «Երկրորդ բաժնում հնչելու է Բեռլիոզի Ֆանտաստիկ սիմֆոնիան, որը Օհան Դուրյանի ամենասիրելի ստեղծագործություններից է եղել և ասում են, որ նա փայլուն է կատարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Թոփչյանը:
Փառատոնը կամփոփվի աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանը նշող համերգով, Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա ինքը` լեգենդար կոմպոզիտորը:
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս ծրագիրը կներառի սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ, կանցկացվեն վարպետության դասեր, որոնք բաց և հասանելի կլինեն երիտասարդ երաժիշտների համար:
Ասուլիսի ընթացքում Էդուարդ Թոփչյանը ներկայացրեց իսպանացի շեփորահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսին, ով երեք օր է, ինչ աշխատում է Ֆիլհարմոնիկի հետ, և վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում: Էդուարդ Թոփչյանը նշեց, որ այդ նպատակով հրավիրվելու են ևս 11երաժիշտներ:
«Երբեք այսքան դրամատիկ չի եղել ապագայի հարցը: Ֆիլհարմոնիկը համալրված է լավ երաժիշտներով, բավական երիտասարդ կազմ ունի: Բայց ես մտածում եմ` ի՞նչ է լինելու մի քանի տարի հետո,- ասաց նա:- ՈՒնենք Նարեկ Հախնազարյան, բայց նրանից հետո անկում է: Մենք ունեցել ենք տասնյակ լավ կատարողներ, հիմա, իմ կարծիքով, չունենք: Բայց ոչ միայն իմ կարծիքով»:
Նշենք, որ Երևանյան 6-րդ միջազգային փառատոնը տևելու է մինչև հոկտեմբերի վերջ: Ծրագիրը կներառի նաև երկու հատուկ նշանակության երեկո. սեպտեմբերի 29-ին տեղի կունենա համերգ` նվիրված Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, սեպտեմբերի 20-ին` ՀՀ անկախության 21-ամյակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ