ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իգլեսիասի երկօրյա այցը Հայաստան

Իգլեսիասի երկօրյա այցը Հայաստան
11.01.2013 | 15:15

Մարտի 18-ին Երևանում կայանալու է իսպանացի հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասի մենահամերգը:

Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի արժեքը` 5000-80000 դրամ:
Իգլեսիասը Հայաստան այցելում է առաջին անգամ, սակայն շատ հայ ընկերներ ունի: Ավելին, մեր երկում համերգ տալը նրա ցանկությունն է: Հանրահայտ երգիչը գիտի, որ այստեղ սիրում են իրեն:
Խուլիո Իգլեսիասն այս տարի կբոլորի իր 70 տարին: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա թողարկել է 56 ալբոմ, վաճառել է ավելի քան 300 մլն ձայնասկավառակ` դառնալով ամենահաջողակ իսպանալեզու կատարողը պատմության ընթացքում:
Հայաստանյան համերգի ընթացքում կհնչեն Իգլեսիասի ամենահայտնի ու սիրված կատարումները: Չի բացառվում նաև հայերեն երգի կատարումը: Ասում են, որ երգիչը սիրում է յուրաքանաչյուր երկիր գնալիս կատարել տվյալ երկրի լեզվով երգ:
Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art և հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ