ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պաուլո Կոելյո. նվիրաբերումի ծիսակատարությունը

Պաուլո Կոելյո. նվիրաբերումի ծիսակատարությունը
21.12.2012 | 22:47

Հիշեք, որ կյանքում կա այն, ինչ կոչվում է «նվիրաբերումի ծիսակատարություն»:

Երբ մենք վճռում ենք, որ փոխվելու ժամանակն է, երբ մենք պատրաստ ենք հաջորդ փուլին, մենք պետք է սրբագործենք այդ պահը` իրականացնելով որոշակի ծիսակատարություն: Բոլոր կրոններում դա ընդունված է, ինչ էլ լինի` չափահասության, հարսանիքի, թե ավարտական հանդեսի տոնակատարումը:
Նվիրաբերումի ծիսակատարությունը պատասխանատվություն է հաղորդում փոփոխությունների փաստին: Մենք գնում ենք սրբազան վայրեր` եկեղեցի, սրբազան բացատ կամ էլի ինչ-որ տեղ ու սկսում ենք հաղորդակցվել Տիեզերքի հետ: Օգտագործեք հագուստը, որ հատուկ գնվել է կամ պահպանվել այդ օրվա համար: Ընծայաբերեք և աղոթեք` կատարեք հաջորդ քայլերը դեպի Աստված: Խնդրեք նրան, որ ուղղորդի ձեզ, պաշտպանի ձեզ, լավագույն ճանապարհը ցույց տա: Հիշեք, որ ձեր բոլոր գործողությունները սրբազան ու անհրաժեշտ են: Արժանավայել նշանակություն հաղորդեք ձեր բոլոր գործողություններին:

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ