ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ
03.11.2020 | 00:38

(Նախոորդ մասը)

Դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­ներ Հա­սան Ռո­հա­նին և Վլա­դի­միր Պու­տի­նը նույն­պես ինչ-որ չա­փով դժ­գոհ էին 2020 թ. հոկ­տեմ­բե­րի 10-ի ցե­րեկ­վա ար­դյունք­նե­րից։ Նրանց միջև կա­յա­ցել է չնա­խա­տես­ված հե­ռա­խո­սազ­րույց, ին­չի մա­սին նշ­ված է Պու­տի­նի պաշ­տո­նա­կան կայ­քում։ Ընդ ո­րում, կայքն ա­ռա­ջին տե­ղե­րից մե­կում նշել է հենց այդ հա­ղոր­դագ­րու­թյու­նը՝ «քն­նար­կել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման և մի շարք քա­ղա­քա­կան հար­ցեր»։ Հայ­տն­վում էր, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը վար­վել են ի­րա­նա­կան կող­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Կող­մե­րը կար­ծիք­նե­րի հան­գա­մա­նա­լից փո­խա­նա­կում են կա­տա­րել հա­կա­մար­տու­թյան գո­տու ի­րադ­րու­թյան շուրջ։ Պու­տինն ի­րան­ցի գոր­ծըն­կե­րո­ջը ման­րա­մաս­նո­րեն տե­ղե­կաց­րել է Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ այդ տա­րա­ծաշր­ջա­նում լար­վա­ծու­թյան թու­լաց­ման գծով նա­խա­ձեռն­վող ջան­քե­րի մա­սին։ Ի­րա­նի նա­խա­գահն ա­ջակ­ցու­թյուն է հայտ­նել մար­դա­սի­րա­կան նպա­տակ­նե­րով Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ե­ռա­կողմ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հրա­դա­դա­րի, ինչ­պես նաև խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը շու­տափույթ հաս­նե­լու հա­մար հիմ­նա­վոր բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սե­լու մա­սին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին։
Ի­հար­կե, Պու­տինն ու Ռո­հա­նին քն­նար­կել են ոչ միայն դա։ Հա­ղորդ­վում է, որ դի­տարկ­վել է նաև Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի գծով գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­պար­փակ պլա­նի ի­րա­կա­նաց­ման ի­րա­վի­ճա­կը։ Նշ­վել է մի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար ա­ռանց­քա­յին այդ պայ­մա­նագ­րի պահ­պան­ման կարևո­րու­թյու­նը։ Քն­նարկ­վել են առևտրա-տն­տե­սա­կան աս­պա­րե­զում երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օ­րախն­դիր հար­ցեր, ու­շադ­րու­թյուն է դարձ­վել կո­րո­նա­վա­րա­կի տա­րած­ման դեմ պայ­քա­րին, մաս­նա­վո­րա­պես ռու­սա­կան «Սպուտ­նիկ V» պատ­վաս­տա­նյու­թի գծով գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կար­նե­րին։ Բայց բո­լո­րին պարզ է, որ Ի­րա­նի և ՌԴ նա­խա­գահ­նե­րը խո­սել են հենց այն մա­սին, որ, չնա­յած «մար­դա­սի­րա­կան հրա­դա­դար» հայ­տա­րա­րե­լուն, պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վել է։ Ա­վե­լին, թուր­քե­րը պա­տե­րազ­մը տե­ղա­փո­խում են Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­մերձ գո­տի։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մին եր­րորդ եր­կր­նե­րի մի­ջամ­տու­թյունն ան­թույ­լատ­րե­լի է, հաս­կաց­րել է Ռո­հա­նին՝ ակն­հայ­տո­րեն նկա­տի ու­նե­նա­լով Թուր­քիան. «Հա­կա­մար­տու­թյա­նը ո­րոշ եր­րորդ եր­կր­նե­րի հնա­րա­վոր մի­ջամ­տու­թյու­նը կհան­գեց­նի նրա ընդ­լայն­մա­նը և ձգձգ­մա­նը»։ Թուր­քե­րը և Ա­լիևի վար­չա­կար­գը պետք է հե­ռաց­վեն տա­րա­ծաշր­ջա­նից։ Հոկ­տեմ­բե­րի 12-ի ճե­պազ­րույ­ցում Ի­րա­նի ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Սա­յիդ Խա­թիբ­զո­դան Թեհ­րա­նի դժ­գո­հու­թյունն է հայտ­նել այն բա­նից, որ հրա­դա­դա­րի ռե­ժի­մը չի պահ­պան­վում, և հի­շեց­րել է, որ Ի­րա­նը պատ­րաստ է նպաս­տե­լու Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև բա­նակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցին տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու հա­մար։ Ինչ­պես նկա­տում ենք, և Ի­րա­նը, և Ռու­սաս­տա­նը չեն տես­նում «Թուր­քիա­յի տե­ղը» բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում։ Չէ՞ որ Խա­թիբ­զո­դան Երևա­նին ու Բաք­վին հի­շեց­րել է հենց Ի­րա­նի խա­ղաղ ա­ռա­ջարկ­նե­րի, ոչ թե այն մա­սին, թե Ի­րա­նը «միա­նում է» ինչ-որ մե­կի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին։
Դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո «Ապ­շե­րո­նի խան» Ա­լիևն ա­պա­ցու­ցեց, որ շա­րու­նա­կում է հնա­զան­դո­րեն պաշտ­պա­նել Թուր­քիա­յի շա­հե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում։ Հոկ­տեմ­բե­րի 12-ին նա այդ մա­սին բա­ցեի­բաց հայ­տա­րա­րեց թուր­քա­կան «Haber Global» հե­ռուս­տաա­լի­քին։ Իբր, ցան­կա­նում եմ փո­խել բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձևա­չա­փը Մինս­կի խմ­բի ներ­սում. թող Թուր­քիան դառ­նա չոր­րորդ հա­մա­նա­խա­գա­հը։ Պա՞րզ է, թե հա­նուն ին­չի է քր­դա­կան ա­րյամբ այդ կա­րա-կո­յուն­լուն խոր­տա­կել իր ա­վե­լի քան 6 հա­զար քա­ղա­քա­ցի­նե­րի կյան­քը։ Բայց մեզ հա­մար մեկ է, թե քա­նի թշ­նա­մի է այն­տեղ զոհ­վում։ Մեզ հա­մար հաս­կա­նա­լի չէ, թե ինչ­քան են մտա­դիր սպա­սե­լու ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրան­սիան, որ­պես­զի «խել­քի գան» Ա­լիևն ու իր թուրք բա­րե­կամ­նե­րը։ Չէ՞ որ Ա­լիևը Մոսկ­վա­յում հա­մա­ձայ­նել էր, որ բա­նակ­ցու­թյուն­ներն ըն­թա­նան նախ­կին ձևա­չա­փով։ Իսկ ըն­դա­մե­նը 2 օր հե­տո՝ հոկ­տեմ­բե­րի 12-ին, սկ­սեց խո­սել մեր տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քիա­յի նոր դե­րի մա­սին։ Հատ­կա­պես զար­մաց­նում է Ֆրան­սիա­յի եր­կե­րե­սա­նիու­թյու­նը. մինչև Լավ­րո­վի հետ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը Փա­րիզն սպառ­նում էր ԵԱՀԿ-ում քն­նարկ­ման դնել Մինս­կի խմ­բի կազ­մից Թուր­քիա­յի հե­ռաց­ման հար­ցը։ Այժմ թուր­քա­կան խա­մա­ճիկ Ա­լիևը խո­սում է Թուր­քիա­յի դե­րի ա­վե­լաց­ման մա­սին, իսկ նա­խա­գահ Մակ­րո­նը լռում է։ Հի­մա ի՞նչ եք մտա­դիր ա­նե­լու, պա­րոն Մակ­րոն, բայց ար­դեն ոչ միայն Ան­կա­րա­յի, այլև խա­մա­ճիկ Ա­լիևի հետ։ Հար­ցը հռե­տո­րա­կան չէ. մենք ար­դեն գրել ենք, որ աշ­խար­հը պար­տա­վոր է մեր տա­րա­ծաշր­ջա­նից վե­րաց­նե­լու Թուր­քիան և Ա­լիևի հան­ցա­վոր վար­չա­կար­գը։
Բայց հի­մա չենք ու­զում ցույց տալ «Ապ­շե­րո­նի խա­նի» հնա­րա­միտ խա­բեու­թյու­նը։ Նա դեռ հոկ­տեմ­բե­րի 9-ին հաղ­թա­կա­նո­րեն հայ­տա­րա­րեց, որ գրա­վել է Հադ­րու­թը։ Դա­տե­լով Հա­յաս­տա­նի ՊՆ-ի և Ար­ցա­խի ՊԲ-ի շտա­բի այն օ­րե­րի հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից, ի­րադ­րու­թյու­նը ծանր էր, մար­տեր էին ըն­թա­նում, բայց Հադ­րու­թը մինչ այժմ հայ­կա­կան է, ոչ թե թուր­քա­կան։ Եվ ա­հա հոկ­տեմ­բե­րի 12-ին թուր­քա­կան հե­ռուս­տաա­լի­քի հետ հար­ցազ­րույ­ցում Ա­լիևը խոս­տո­վա­նեց, որ, հոկ­տեմ­բե­րի 9-ից սկ­սած, խա­բել է աշ­խար­հին։ Ո­րոշ բա­ներ մեջ­բե­րենք այդ հար­ցազ­րույ­ցից։ Սկզ­բում Ա­լիևը կայ­տա­ռո­րեն հայ­տա­րա­րեց, թե իբր «ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը շա­րու­նա­կում է իր «ա­զա­տագ­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը» Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում։ Այ­նու­հետև. «Պար­տա­դիր չէ, որ այդ դիր­քե­րը լի­նեն գյու­ղեր կամ քա­ղաք­ներ։ Թող դա լի­նի բար­ձունք, լեռ. դա էլ է կարևոր։ Քա­ղաք­ներ մենք, միևնույն է, կվե­րա­դառ­նանք։ Մեզ հա­մար ա­մե­նա­կարևո­րը ռազ­մա­վա­րա­կան բար­ձունք­նե­րը վերց­նելն է։ Հադ­րութ քա­ղա­քի շր­ջա­կայ­քում ա­մեն ինչ մեր վե­րահս­կո­ղու­թյան տակ է։ Բայց քա­ղաք մտ­նել, թե չմտ­նելն այլ հարց է։ Մեր առջև նման քա­ղա­քա­կան պար­տա­կա­նու­թյուն չի դր­ված՝ այ­սօր հայ­տա­րա­րել մի տե­ղի մա­սին, վա­ղը՝ մի ու­րիշ։ Ո­րոշ դեպ­քե­րում մենք ա­զա­տագ­րում ենք գյու­ղեր ու քա­ղաք­ներ, բայց այդ մա­սին հայ­տա­րա­րում ենք մեկ-եր­կու օր հե­տո։ Դրա­նում էլ կա իր մար­տա­վա­րու­թյու­նը»։ Հո չի՜ վարժ­վել սուտ խո­սե­լուն Իլ­համ է­ֆեն­դին... Բայց ու­րիշ ի՞նչ կա­րե­լի է սպա­սել քր­դա­թուր­քից։ Ընդ­հան­րա­պես ո՞վ է նրա մեջ մարդ տե­սել։ Մենք՝ չէ, դրանք ե­ղել են Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը։
Մինչև հոկ­տեմ­բե­րի 26-ն էլ Հադ­րու­թը մերն էր, ա­վե­լին, թշ­նա­մին ռմ­բա­կո­ծում էր Մար­տա­կերտն ու Մար­տու­նին, մար­տերն ըն­թա­նում էին Ար­ցա­խի հա­րավ-արևել­քում։ Դա է ի­րո­ղու­թյու­նը, թեև ցա­վա­լի է մեզ հա­մար, ինչ­քան էլ քա­ջա­բար և ար­դյու­նա­վետ են պաշտ­պան­վում մեր զին­վոր­ներն ու սպա­նե­րը։ Դա չպետք է թույլ տր­վեր ընդ­հան­րա­պես, ոչ թե այ­սօր զե­կու­ցել «մար­տա­վա­րա­կան նա­հանջ­նե­րի» մա­սին։


Իսկ կա­րա-կո­յուն­լու ցե­ղը, այ­նուա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կում էր ան­տե­սել Ի­րա­նի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը։ Հոկ­տեմ­բե­րի 13-ի ա­ռա­վո­տյան ի­րա­նա­կան տար­բեր աղ­բյուր­ներ հա­ղոր­դե­ցին Ի­րա­նի տա­րած­քում ըն­կած ԱԹՍ-նե­րի մա­սին։ Ա­վե­լի ուշ այդ լու­րը պաշ­տո­նա­պես հաս­տա­տեց Ի­րա­նի պե­տա­կան տե­ղե­կատ­վա­կան IRNA գոր­ծա­կա­լու­թյու­նը։ Ըստ նրա՝ ա­նօ­դա­չու սարքն ըն­կել է Ի­րա­նի հյու­սի­սի Ար­դե­բի­լի նա­հան­գի Փար­սա­բադ-Մո­ղա­նի օկ­րու­գի Օ­զան­թա­փե գյու­ղի տա­րած­քում։ Գյու­ղը գտն­վում է ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նից տաս­նյակ կի­լո­մետ­րե­րով արևելք։ IRNA -ի ֆար­սե­րեն հոդ­վա­ծում նշ­վում է, որ, ըստ տե­ղի աղ­բյուր­նե­րի, ըն­կած ԱԹՍ-ն կա­րող է պատ­կա­նել կամ ադր­բե­ջա­նա­կան, կամ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րին, ո­րոնք եր­կու շա­բաթ մար­տեր են մղում Ի­րա­նի հյու­սի­սա­յին սահ­մա­նի մոտ։ Իսկ նույն IRNA -ի անգ­լե­րեն հոդ­վա­ծի վեր­նագ­րում աս­վում է. «Ադր­բե­ջա­նա­կան կամ հայ­կա­կան ա­նօ­դա­չուն ըն­կել է Ի­րա­նի հյու­սիս-արևել­քում»։


Նախ, ոչ թե «ըն­կել է», այլ խփել են ի­րան­ցի­նե­րը։ Դա շատ կարևոր է. բանն այն է, որ նույն օ­րը (հոկ­տեմ­բե­րի 13-ին) ԱԹՍ-ի ընկ­նե­լուց 4-5 ժամ հե­տո, ի պա­տաս­խան Ի­րա­նի տա­րած­քի չդա­դա­րող գն­դա­կո­ծու­թյան և «կով­կա­սյան թա­թար­նե­րի» կող­մից Ի­րա­նի պե­տա­կան սահ­ման­նե­րի խախտ­ման, ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րը մի շարք հր­թի­ռա­յին ու հրե­տա­նա­յին հար­ված­ներ են հասց­րել «Բաք­վի հան­րա­պե­տու­թյան» տա­րած­քին, ո­րոնք լուրջ հետևանք­ներ են ու­նե­ցել Բաք­վի հա­մար, ո­րով­հետև խա­փան­վել է Ար­ցա­խի բա­նա­կի դիր­քե­րի վրա հար­ձա­կո­ղա­կան լայ­նա­ծա­վալ գոր­ծո­ղու­թյու­նը։ Այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը հոկ­տեմ­բե­րի 13-ին տա­րա­ծել են ռու­սա­կան մի շարք կայ­քեր, այդ թվում՝ այն­պի­սիք, ո­րոնք «մոտ» են հա­մար­վում ՌԴ-ի զին­վո­րա­կան ու հե­տա­խու­զա­կան կա­ռույց­նե­րին։ Դա բնա­կան է, մա­նա­վանդ որ և՛ Ի­րա­նը, և՛ ՌԴ-ն 2015 թվա­կա­նից բազ­միցս պաշ­տո­նա­պես հաս­տա­տել են, որ ռազ­մա­վա­րա­կան հար­ցե­րով Մեր­ձա­վոր Արևել­քում և Այ­սր­կով­կա­սում գոր­ծում են հա­մա­ձայ­նեց­ված կեր­պով։ Հոկ­տեմ­բե­րի 13-ի ուշ ե­րե­կո­յան հայտ­նի է դար­ձել հետևյա­լը. ադր­բե­ջա­նա­կան տա­րած­քին հր­թի­ռա-հրե­տա­նա­յին մի քա­նի հար­ված է հասց­վել, իսկ այն բա­նից հե­տո, երբ «կով­կա­սյան թա­թար­նե­րը» փոր­ձել են կա­մի­կա­ձե ԱԹՍ կի­րա­ռել Ի­րա­նի հետ սահ­մա­նի վրա­յով, ա­նօ­դա­չուին հար­ված են հասց­րել Ի­րա­նի ԻՀՊԿ-ի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը՝ կի­րա­ռե­լով ՀՕՊ-ի մի­ջոց­ներ։ Հայտ­նի է, որ ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի շր­ջան­նե­րը ճն­շե­լու հետևան­քով ԼՂՀ ու­ժե­րի դիր­քե­րի վրա հար­ձա­կու­մը խա­փան­վել է, ու թեև բաք­վե­ցի­նե­րի ՊՆ-ն կո­րուստ­նե­րի մա­սին չի հայտ­նում, նրանց տվյալ ուղ­ղու­թյու­նը լիո­վին ան­պաշտ­պան էր, ուս­տի չեն բա­ցառ­վում տեխ­նի­կա­յի և կեն­դա­նի ու­ժի կո­րուստ­նե­րը։ Նախ­կի­նում Թեհ­րա­նը մի քա­նի կոշտ նա­խազ­գու­շա­ցում էր ա­րել ե­րեք կող­մե­րին, որ ցան­կա­ցած մի­ջա­դեպ, ո­րը կհան­գեց­նի Ի­րա­նի սահ­ման­նե­րի խախտ­ման կամ տա­րած­քի գն­դա­կոծ­ման, ան­մի­ջա­պես պա­տաս­խան մի­ջոց­նե­րի ա­ռիթ կդառ­նա։ Եվ ա­հա ե­կել է Թուր­քիան ու «կով­կա­սյան թա­թար­նե­րին» «տե­ղը դնե­լու» ժա­մա­նա­կը։


Երկ­րորդ, ի­րա­կա­նում ըն­կած ա­նօ­դա­չուն չէր կա­րող պատ­կա­նել հայ­կա­կան կող­մին, քա­նի որ իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան «Harop» տի­պի կա­մի­կա­ձե սարք էր։ Դրա լու­սան­կա­րը կա այն ար­տադ­րող IAI ըն­կե­րու­թյան կայ­քում, ո­րից էլ պարզ է դառ­նում, որ Ի­րա­նում խփ­ված ա­նօ­դա­չուն հենց «Harop» է։ Այդ ԱԹՍ-ի՝ «Harop» տի­պին պատ­կա­նե­լու մա­սին գրել է նաև «razm.info» կայ­քը։ Ինչ­պես հայտ­նի է, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րում չկան իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ԱԹՍ-ներ։ Հա­յաս­տա­նի բո­լոր ԱԹՍ-նե­րը հայ­րե­նա­կան ար­տադ­րու­թյան են։ Ի դեպ, վեր­ջերս «Harop» տի­պի ա­նօ­դա­չուն որ­պես հայ­կա­կան է ներ­կա­յաց­րել Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Հիք­մեթ Հա­ջիևը։ «Թվի­թե­րի» իր է­ջում նա գրել էր, թե իբր «Բաք­վի հան­րա­պե­տու­թյան» ՀՕՊ-ը հայ­կա­կան կա­մի­կա­ձե ա­նօ­դա­չու է խփել, և գրա­ծին հա­վե­լել էր «Harop» ԱԹՍ-ի մի քա­նի լու­սան­կար։ Շա­րու­նակ­վող պա­տե­րազ­մում Ադր­բե­ջա­նի կող­մից «Harop»-նե­րի կի­րա­ռու­մը հաս­տա­տել է Հա­ջիևն ին­քը և բարձր գնա­հա­տել նրանց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Ադր­բե­ջանն այդ ԱԹՍ-նե­րը կի­րա­ռել էր դեռ 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մում։


Եր­րորդ, թեև «կով­կա­սյան թա­թար­նե­րին» Ի­րա­նի հասց­րած մի քա­նի հր­թի­ռա-հրե­տա­նա­յին հար­ված­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյու­նը պետք է ստու­գել, բայց մենք հակ­ված ենք հա­վա­տա­լու, որ ի­րա­կա­նում դա ա­րել են ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րը։ Հաս­կա­նա­լի է, որ Ի­րանն այդ դեպ­քում ոչ թե Ար­ցախն էր պաշտ­պա­նում, այլ թուր­քե­րին ու Ա­լիևի վար­չա­կազ­մին ցու­ցադ­րում էր իր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու տա­րա­ծաշր­ջան Թուր­քիա­յի մուտ­քը թույլ չտա­լու վճ­ռա­կա­նու­թյու­նը։ Մենք հա­վա­տում ենք ի­րա­նա­կան հր­թի­ռա-հրե­տա­նա­յին հար­ված­նե­րի ար­ժա­նա­հա­վա­տու­թյա­նը, ո­րով­հետև այս տար­վա հու­նի­սի 24-ին ԻՀՊԿ-ի զին­վո­րա­կան­նե­րը հրե­տա­նա­յին հար­ված­ներ են հասց­րել Թուր­քիա­յին՝ սպա­նե­լով մի քա­նի թուրք զին­վո­րա­կա­նի։ Ամ­ռա­նը դա հաս­տա­տեց թուր­քա­կան «Anadolu» գոր­ծա­կա­լու­թյու­նը՝ հղում ա­նե­լով Թուր­քիա­յի գլ­խա­վոր շտա­բի աղ­բյու­րին։
Վեր­ջում ա­ռա­ջար­կում ենք հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նել ի­րա­նա­կան «Miranpress» սոց­ցան­ցի մեկ­նա­բա­նու­թյան հետևյալ տո­ղե­րին. «Ին­չը շատ հե­տաքր­քիր է, այն է, որ Ադր­բե­ջա­նը պն­դում է, թե գրա­վել է Ջաբ­րա­յիլ և Հադ­րութ քա­ղաք­նե­րը (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում)։ Ե­թե այդ­պես է, ա­պա ճա­կա­տը պետք է հե­ռու չլի­նի Աս­լան­դո­զից (Ար­դե­բի­լի նա­հան­գի հյու­սիս-արևմուտ­քում), ոչ թե Փար­սա­բա­դից։ Այ­սինքն, կամ այդ ԱԹՍ-ն Ի­րան է թա­փան­ցել դի­վեր­սիա­յի հա­մար, կամ Հա­յաս­տա­նը մեծ ա­ռա­ջըն­թաց է ու­նե­ցել և կիպ մո­տե­ցել է Փար­սա­բա­դին»։ Մենք ա­վե­լի մեծ լա­վա­տես­ներ չենք դառ­նա, քան ի­րա­նա­կան «Miranpress»-ը. չգի­տենք ինչ ա­սել։ Բայց նշենք. «Մո­ղան» բա­ռը մեզ ա­ռա­վել ծա­նոթ «Մու­ղան» բա­ռի ֆար­սե­րեն ար­տա­սա­նու­թյունն է։ Որ­տե՞ղ է դա՝ կհարց­նեն Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս կա­ռա­վա­րիչ­նե­րը։ Պա­տաս­խա­նում ենք՝ Թա­լիշս­տա­նի մո­տա­կայ­քում, ուս­տի ար­ցա­խյան ճա­կատ­նե­րում մեր մեծ հաղ­թա­նակ­նե­րի թվա­կա­նին՝ 1993 թ., հռ­չակ­վել է Թա­լիշ-Մու­ղա­նյան Հան­րա­պե­տու­թյու­նը։ Ափ­սոս, որ կարճ ժա­մա­նակ գո­յու­թյուն ու­նե­ցավ։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 65867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ