Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայկական Նյուրնբերգ

Հայկական Նյուրնբերգ
10.09.2024 | 15:52

Գերմանիայի ջախջախման ավարտին դաշնակիցներն ունեին որոշում լյուստրացիայի ենթարկել ողջ արական բնակչությանը։

Հաջորդող ութ տարիների ընթացքում միլիոնավոր գերմանացիներ անցան հարցաքննության, բանտի, համակենտրոնացման ճամբարի միջով։ Հիտլերյան պետական ապարատի հետ նույնիսկ աննշան առնչություն ունեցած անձիք զրկվեցին պաշտոն զբաղեցնելու իրավունքից, շատերին զրկեցին հացի տալոններից, վտարեցին պետական, համայնքային հիմնարկներից։

Հատկապես դաժան հետապնդման ենթարկվեցին ֆաշիզմի հետ համագործակցած ռեյխստագի պատգամավորները, անձիք, որոնք քվեարկել էին լեգիտիմ ընտրված կանցլեր Հիտլերի բերած օրինագծերին։

Ինչու՞ եմ սա հիշել հարգելի քաղաքացիներ։

Որովհետև այսօր ՀՀ ազգային ժողով կոչված պահեստարանում ծավալված վիճաբանության ընթացքում հնչած պատասխանները, դրանց քստմնելի կրուտիտները, ընդհանրապես ներկաների վարքագիծը վկայում են, որ հայկական Նյուրնբերգ այլևս անհրաժեշտ է և պետք է անել առավել, որպեսզի այն լինի անխուսափելի։

ՀՀ պետական կադաստրի գործակալության ղեկավար

«եսիմում» հարց է ուղղում Գառնիկ Դանիելյանը և պնդում, որ սեփականության իրավունքի վկայականներ ունեցող քաղաքացիները զրկվել են իրենց գույքային իրավունքներից և նրանց գույքը հանձնվել է Ադրբեջանին։

Բնականաբար կադաստրի պետ «եսիմովը» սիգ ձկան սառնասրտությամբ հայտարարում է, որ ինքը տեղյակ չէ Կիրանց գյուղի բնակիչների պահանջներին։ Նման հիմնարկի ղեկավար «եսիմովի» անհեթեթ մկկոցի վրա նրան օգնության են շտապում ինչ-որ Գաբրիել Սիսակյան և թույն Բաբկեն Յանը։ Մեկը պնդում է, որ Ոսկեպարի եկեղեցին մզկիթ չի դարձել և իր վտիտ արտաքինով դա անում է այնպիսի խրոխտ կերպարանքով, կարծես թե անձամբ այդ եկեղեցու մոտ կոտորել է առաջ շարժվող ազերի հինգ հազարանոց զորախումբը։ Մյուսը հայտարարում է, որ Կիրանցում դպրոց կառուցելը նախկինների չար միտքն է և փառք իրենց իշխանության, այժմ կա դպրոց և ուրեմն կա ապագա։ Էս վերջին երկու Սիսակյան և բաբկենյան արարածներին ընդամենը հիշեցնեմ, որ Արցախում իրենց ՔՊ իշխանության մեղքով կորցրել ենք շուրջ հինգ հարյուր մատուռ, եկեղեցի և դրանց շարքում սուրբ Թադեոսի վանքը, և Ամարասի եկեղեցին,որի նվիրական պատերը կհիշեն հայոց դպրության ստեղծող Մաշտոցին։

Հայկական Նյուրնբերգ լինելու է և ՔՊ իշխանության բոլոր պաշտոնյաները պետք է պատասխան տան, թե ինչու են ուրացել Արցախը։

Ի միջի այլոց Գառնիկ Դանիելյանին էլ կարելի է հորդորել իր անվանական ընդդիմադիր ընկեր պատգամավորների հետ վերջապես լքել Ազգային Ժողովի վարկաբեկված տարածքը։

Հայկական Նյուրնբերգ լինելու է և՛ դավաճանների, և՛ նրանց հետ փոխանցումներով օր մեռցնող ընդդիմադիրների համար։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2767

Մեկնաբանություններ