ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կալոշի արաղի գործ անողներն ու քաղաքականությունը

Կալոշի արաղի գործ անողներն ու քաղաքականությունը
17.06.2024 | 12:36

Տաքսու (պատահական՝ փողոցից բռնած, էն որ սաղ տուգանքները Նիկոլը ջրել ա) վարորդն ասում ա՝ նախկինների վախտ վատ էր, տղերքս գնացին արտասահման: Ասում եմ, բա հիմա խի՞ չեն վերադառնում: Ասում ա՝ ընդեղ լավ էլ դզված են, լավ փողեր են բռնում, էլ չեն գա: Ասում եմ՝ ընգեր ջան, փաստորեն դու նախկիններին պետք ա մաղարիչ անես: Ասում ա՝ խի՞, էն վախտ եկան՝ ասեցին, որ արաղը պետք ա 500-ով ծախես, ոչ թե 300-ով, ու տղերքս տակ տվեցին (էն կալոշի արաղի գործ անողներից են եղել): Ասում եմ՝ ո՞նց եղավ, որ 300-ի տեղը 500-ով ծախելուց տակ տվեցին:

Հիմա ուշադիր.

Ասեց՝ ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում…

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2674

Մեկնաբանություններ