Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՀՀ իշխանությունների «ռազմավարական» սիլիբիլին Լոնդոնի հետ

ՀՀ իշխանությունների «ռազմավարական» սիլիբիլին Լոնդոնի հետ
28.02.2024 | 18:02

ՀՀ-ն Թուրքիայի և Ադրբեջանի մեծագույն դաշնակից Մեծ Բրիտանիայի հետ «ռազմավարական երկխոսության» մասին անմեղսունակ մի համաձայնագիր է ստորագրել։ Թե ինչ արժի այդ համաձայնագիրը, իմանում ենք, օրինակ, «Գարդիան» օրաթերթի այսօրվա մի հոդվածից։

Պարզվում է, 2023 թ. նոյեմբերին, այսինքն՝ Արցախի հայաթափումից ընդամենը մեկուկես ամիս անց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի և բիզնեսի նախարարության պաշտոնյաները առցանց հանդիպում են անցկացրել բրիտանացի բիզնես առաջնորդների հետ՝ խրախուսելով նրանց ընկերություններին օգտվել առաջացած «մեծ հնարավորությունից» և աջակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղի «վերակառուցման» օրակարգին:

Այս հոդվածում «Global Witness» բրիտանական կազմակերպության պատասխանատու պաշտոնյաներից մեկը խստորեն քննադատում է ինչպես Մեծ Բրիտանիայի կառավարությանը, այնպես էլ «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությանը՝ հայերի էթնիկ զտումներին աջակցելու և Ադրբեջանին ֆինանսավորելու համար։ Նա, մասնավորապես, ասել է. «Մեծ Բրիտանիայի կառավարությունը փակ դռների հետևում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները «մեծ հնարավորություն» է անվանում: Ո՞ր դարում են ապրում այս պաշտոնյաները։ Դա մեծ հնարավորություն չէ ո՛չ Մեծ Բրիտանիայի, ո՛չ էլ տեղահանված (հայ) ժողովրդի համար»:

Մեզ համար, իհարկե, Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկական հարցում նորություն չէ։ Բայց ՀՀ իշխանությունների «ռազմավարական» սիլիբիլին Լոնդոնի հետ պարզապես զզվելի է։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ