ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծեծե՛ք իրար

Ծեծե՛ք իրար
27.02.2024 | 20:22

Հայոց քաղաքագիտության թշվառությունը և ծեծը անմիջական կապի մեջ են այլևս։

Այն, որ տգետ կառավարիչ ունեցող երկրում ամեն ինչ ապականվել է, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ։ Համատարած գռեհկությունը, ցինիզմը, տգիտությունը դարձել են առօրյա և թվում էր, որ աղբանոցից դուրս գալու ճանապարհը մտածող մարդկանց սուրբ պարտականությունը պետք է լիներ։Բայց կարող ենք արձանագրել այլևս, որ կրթություն, զրույցների ընթացքում իմաստություն ձեռք բերած մարդիկ ևս հեռու չեն ՀՀ տգետ կառավարիչներից և ընդամենը խորացնում են հանրության դեգրադացիան։

Քննարկենք հարցը մեկ թարմ օրինակի վրա։

Երեկ լրատվամիջոցները տարածեցին տեղեկություն, որ հանրային հեռուստատեսության բակում, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, բանավեճի տաղավարում իբրև թե կարծիքներ գեներացրած երկու քաղաքագետ, ընդ որում, ծեծկռտուքից հետո կողմերից առավել ագրեսիվն իրազեկողի խրոխտ կեցվածքով ոստիկանություն է դիմել։

Երկու այդ արարածներին թողնենք իրենց ու ոստիկանների հետ։

Քննարկենք դրանց ռազբիրատ հիշեցնող տխմար զրույցի որոշ հանգուցային բաղադրիչներ։

Նիկոլական քարոզի երիտասարդ կողմնակիցը հանրությանը հորդորում էր.

1. միջանցք տրամադրել թուրքերին,

2. համագործակցել թուրքերի հետ,

3. հեռացնել ՀՀ բոլոր հնարավոր դաշնակիցներից:

Մյուս` նվազ ագրեսիվ բանավիճողը հորդորում էր.

1. իսպառ կտրվել ՌԴ –ից,

2. ՀՀ բերել ավելի շատ եվրոպական դիտորդներ,

3. հայտարարել մեր ինքնիշխանության մասին,

4. գալ ինչ-որ անհասկանալի բալանսի:

Փաստացի երկու կռվազան իբրև մտավորականները կռվում էին Նիկոլի համար, նրա պրոթուրքական մոտեցման համար, մեր ուժերը, ներքին ռեսուրսները չօգտագործելու համար։

Երկու պրոնիկոլական քարոզիչները չէին կարողանում նիկոլական թեզից թոթափել զրույցը, թեմայի կիրառական լուծումը գտնել։ Իսկ լուծումը մեկն է և դա երկիրը ռազմական ռելսերի վրա դնելն է։

Այո՛, միայն ռազմականացված տնտեսությունն է մեր փրկության բանալին։Դատելով երկու քարոզիչների ներկայացրած թեզերի վնասակարությունը, կարելի է ընդամենը մի բան մաղթել նրանց`

Ճի’շտ եք արել,ծեծեք իրար։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ