Պարզապես պետք է պրիմիտիվ գիտակցություն ունենալ ու ստեղծված իրավիճակում նոր ու ավելի հզոր, ավելի բացահայտ թշնամիներ չկուտակել։
Տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանի իշխանական խմբակի նպատակը այնպես անելն է, որպեսզի տարածաշրջանային գիշատիչները, ի վերջո, միասնական ճակատով ոչնչացնեն անկախության վերջին պատառիկները։
Ի՞նչ կտա Զելենսկու այցը Հայաստանին` շատ մե՜ծ տառերով ՈՉԻՆՉ:
Իսկ ի՞նչ կկորցնի Հայաստանը Զելենսկու այցով` ձեռք կբերի Ադրբեջանի ու Ռուսաստանի է՛լ ավելի սերտացում, Ռուսաստանի բացահայտ թշնամություն, այդ թվում, տնտեսական, ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական, տեխնոլոգիական և, վերջապես. ռազմական առումներով։
Պատրա՞ստ է Հայաստանն այսպիսի մարտահրավերներ դիմակայելուն։ Առանց երկար մտածելու կարելի է ասել` Ո՛Չ: Հայաստանն անգամ Ադրբեջանից եկող մարտահրավերներն ի վիճակի չէ դիմագրավել, էլ ուր մնաց բազմակի անգամ մեծ ու հզոր դերակատարի դեպքում։
Հայաստանը դարձել էր տարածաշրջանի համն ու հոտը, իսկ հիմա` գորշ գոտի, որտեղ անվտանգության ու ինքնիշխանության մասին կարելի է միայն լսել, բայց ո՛չ տեսնել ու շոշափել, հատկապես՝ մերձսահմանային գոտիներում։
Արա Պողոսյան