Լսեցի Լավրովի մամուլի ասուլիսը:
Թե ինչ էր բարձրաձայնում երկու ժամից ավելի, բացարձակ էական չէ և ընդհանրապես նշանակություն չունի:
Նման տրամաչափի դիվանագետի ոչ թե ասածներին պիտի ուշադրություն դարձնել, այլ չասածների ու թեթևակի ակնարկածների վերլուծությունը պիտի տալ:
Իսկ Լավրովն ասում էր.
- Ռուս-ուկրաինական պատերազմի հաղթական ավարտից հետո ՌԴ-ն զորքերը չի զորացրելու (...և տնտեսական զարգացման և երկրի ներքին կայունությունը չվտանգելու հիմնավորմամբ):
- ՌԴ-ն մտնում է պերմանենտ պատերազմի շրջան (հաջորդը Մոլդովան և Վրաստանն են):
- ՌԴ-ն, ԵՄ տարածք տանկեր մտցնելու պլաններ չունի:
Բայց ԵՄ-ը կքանդի ԵՄ անդամ երկրների ձեռքով:
Ըստ Լավրովի ակնարկածի, ՌԴ-ն ցանկանում է Եվրոպայում տեսնել ազգային պետություններ:
- Բրիտանիան չի կարող խոչընդոտել ՌԴ այդ ծրագրին, քանի որ ունի շատ մեծ ցանկություններ, բայց չունի այդ ցանկություններն իրականացնելու ռեսուրս:
- ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ Ռուսաստանը հրահրում է մուսուլմանական բախումներ: Հասկացրեց, որ Եմենը վերջինը չի, էլի թեժ օջախներ կլինեն:
- Ոչ թե ԱՄՆ-ը, այլ Անգլիան է ՌԴ համար մեկ հակառակորդը և Անգլիայի դեմ պայքարում ՌԴ հիմնական դաշնակիցը Իրանն է:
- Իրանի պաշտպանությունը Պակիստանից, Լավրովը հատակ հասկացրեց՝ լինելու է Աֆղանստանը, թալիբները:
Ամենանշանակալին մեզ համար այն էր, որ երկու անգամ հարց տրվեց հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ և պատասխանելիս ոչ մի անգամ չհիշատակեց Ալիևին:
Սա մի բան է նշանակում ՝ Ադրբեջանը հանձնված է Իրանի իրավասությանը, որպեսզի
ռուս-անգլիական հակամարտության մեջ Իրանը գտնվի ՌԴ-ի կողքին:
(Այաթոլանները որոշել են բուժել 30-ամյա ադրբեջանական իրենց գլխացավը, Բաքվի ու Շիրվանի խանությունները միացնել ...):
ՌԴ-ն, իմ կարծիքով, որոշել է վրեժխնդիր լինել rուսական կայսրության կործանման ճարտարապետներից:
ՌԴ-ն, իմ կարծիքով, քայլ է անում, դեռ 2002 թ. Հնդկաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի հետ ունեցած զրույցների ընթացքում «Անատոլիա» Ռազմա-քաղաքական բլոկի ստեղծման՝ Պուտինի հնչեցրած գաղափարի իրականացմանը:
Ես սա եմ հասկացել այդ մամուլի ասուլիսից:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ