Հինգ տարի առաջ ուրախ ու անհոգ կանգնած էի Արևմտյան Աֆրիկայի հնագույն բնակատեղի` Լիքսուսի (Lixus) ավերակների վրա, ուր Աֆրիկան բացահայտող առաջին փյունիկացիները հիմնել էին բնակավայր։ Մտածում էի, որ ամեն ինչ կարգին է հայրենիքում, իսկ մեր խնդիրն է վերականգնել քաղաքակրթությունների հաղորդակցիչի երբեմնի ազգային առաքելությունը։
Հայրենիքից հեռու լինելով՝ տեղյակ չէի, թե ի՛նչ դժոխային փորձություն է մեզ սպասվում առաջիկա տարիներին գունավոր հեղափոխության միջոցով։ Բոլոր ազգային ու ավանդական ինստիտուտները նախօրոք դավադրաբար ականապատված էին գործակալական ցանցերի կողմից, և մնացել էր սեղմել կոճակը։ Շռնդալից փլուզման սցենարն աշխատեց 44-օրյա պատերազմով․․.
Հիմա անդորր՝ անհավանական լռություն է փոթորկից առաջ։
Աննկարագրելի ցասումը սրբելու է դավադիր ու պիղծ ռեժիմը՝ հետը տանելով իր բոլոր կողմնակիցներին։
Փակվելու է այս սև խոռոչը մեր բազմաչարչար պատմությունում։
Քիչ մնաց, սպասեք։
Շուտով նաև շատ հետաքրքիր ու անհավատալի դեպքերի ականատես կլինենք։
Ինչքան էլ ներկայումս դեգրադացված երևա մեր ազգը, սակայն պասիոնարությանը և իմունիտենտին դիպչել պետք չէր։
Արտակ Հովսեփյան