Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայ հասարակության գլխում էլ է գործում հակաէլիտարիզմի ուրվականը

Հայ հասարակության գլխում էլ է գործում հակաէլիտարիզմի ուրվականը
01.12.2023 | 12:11

Կյանքից հեռացավ ներկա աշխարհակարգի ճարտարապետներից մեկը՝ Հենրի Քիսինջերը։

Քիսինջերի նախադեպը ի ցույց է դնում, թե անհատների դերը ինչքան մեծ է պետությունների կյանքում։ Ինչքան էլ պետությունները ինստիտուցիոնալ առումով կայացած լինեն, միևնույն է, պատմությունը կերտում են հենց անհատները։

Ուկրաինական պատերազմում արևմտյան բլոկի պոտենցիալը տասնապատիկ անգամ գերազանցում է ռուսականին, բայց պարադոքսալ կերպով այդ պատերազմում Արևմուտքը պարտվում է Ռուսաստանին։ Եվ սրա պատճառը հենց Արևմուտքի կառավարող դասում քիսինջերների, թեթչերների ու ռեյգանների բացակայությունն է։

Թուրքիան դարձավ այն կետը, որտեղից սկսվեց արևմտյան պատժամիջոցների փլուզումը։ Թուրքիայից հետո ԱՄՆ-ն այլևս ոչ մի երկրի ի վիճակի չեղավ ստիպելու պահել դեպի Ռուսաստան պատժամիջոցային ռեժիմը, քանի որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարողանում է դառնալ դեպի Ռուսաստան բեռների գլխավոր փոխադրողը, ապա ինչպե՞ս դա արգելել, օրինակ, Ղազախստանին կամ Հայաստանին։

Իսկ եթե ԱՄՆ-ի կառավարող դասում լինեին քիսինջերները, ապա հենց առաջին ժամերին Թուրքիայի հետ Կամբոջա տեղի կունենար։ Ավելի ճիշտ, դրան չէր էլ հասնի, թուրքերը, գլուխները կախ, կպահպանեին դեպի Ռուսաստան բոլոր պատժամիջոցները։

Ցավոք, հայ հասարակության գլխում էլ է գործում հակաէլիտարիզմի ուրվականը, թե բա՝ մեզ անհատներ պետք չեն։ Իբր, այդ անհատները մեզ համար նույնիսկ վտանգավոր են։ Ընդունված կարծիքի համաձայն՝ պետք է խելացիներով հավաքվել ու կառավարել երկիրը։ Իրենք չգիտեն, որ միլիոն հոգանոց խելացիների խումբը, առանց այդ խմբին դրայվ անող անհատականություների, ուղղակի զրո է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3464

Մեկնաբանություններ