Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայաստանի անկախ պետականությունը ամենավտանգավոր սպառնալիքն է Հայաստանի և հայ ժողովրդի համար

Հայաստանի անկախ պետականությունը ամենավտանգավոր սպառնալիքն է Հայաստանի և հայ ժողովրդի համար
25.11.2023 | 10:05

«Արծվաշենը ինքնիշխան Հայաստանի տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունենք: Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և ԽՍՀՄ քարտեզներով ու որոշումներով դե յուրե գոյություն են ունեցել»,- այսպես է խոսում Հայաստանի ողջ պատմության ամենավնասակար, ամենաստոր ղեկավարը:

Սա ասում է մի կենդանի, որը non-stop ռեժիմով բռնաբարում է ՀՀ սահմանադրությունը, ՀՀ անբաժանելի մաս կազմող տարածքներ է հանձնում և պայմանավորվածություններ ձեռք բերում նորերը հանձնելու՝ առանց որևէ հանրաքվեի, որի մտադրությունն էլ չունի, շրջանցելով բոլոր օրենքներն ու սահմանադրական նորմերը: Սա այն կենդանին է, որը պղծեց ՀՀ սահմանադրության հիմնաքար հանդիսացող Անկախության հռչակագիրը, որտեղ հստակ նշված է Արցախի ինքնորոշման դրույթը՝ ստորագրելով Պրահայում Արցախից հրաժարվելու մասին փաստաթուղթը, ինչի արդյունքում Արցախը փաստացի զրկվեց վիճելի տարածքի կարգավիճակից, որն իր հերթին Արցախի պաշտպանության բանակին տվեց ահաբեկչական խմբավորման կարգավիճակ, իսկ թե ինչ հետևանք ունեցավ սույն կենդանու ստորագրությունը Պրահայում և սահմանադրության պղծումը, տեսանք սեպտեմբերի 19-20-ին: փաշինյան նիկոլ վիժվածքը ավելի մեծ վնաս հասցրեց Հայոց աշխարհին և հայ ժողովրդին, քան երիտթուրքերը, այն արագությանը, որով հայաթափվեց Արցախը, կնախանձեին անձամբ Ջեմալն ու Էնվերը՝ համենայն դեպս, երեք օրում նրանք ի վիճակի չեղան տեղահանել 100 հազար հայ:

Իսկ ինչու՞ սույն վիժվածքը հանկարծ հիշեց և բարձրացրեց անկլավների վաղուց թաղված հարցը և առաջինը խոսեց այդ մասին: Որովհետև հայերը տալիս էին երեք, ադրբեջանցիք՝ մեկ անկլավ, ընդ որում, այդ երեք անկլավից զրկվելով Հայաստանը կորցնում էր երկու ստրատեգիական նշանակության միջպետական ճանապարհ՝ դեպի Սյունիք ու Իրան և Վրաստան, այնինչ Ադրբեջանը ոչինչ չէր կորցնում: Սակայն այս անհավասարությունն էլ ձեռք չտվեց սույն վիժվածքի վերադասին՝ այժմ սա տալիս է նրա հանձնարարությամբ ութ գյուղ, երբևէ անկլավ չեղած, Արծվաշենի մասին էլ մոռանում է: Եվ այս ամենը նույնպես ամրագրված է Պրահայում ստորագրված փաստաթղթերում:

Ինչևէ, անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանի անկախ պետականությունը ամենավտանգավոր սպառնալիքն է Հայաստանի և հայ ժողովրդի համար, սպառնալի է եղել թե

1918-20 թթ., թե 2018-ից ի վեր: Այդ իսկ պատճառով հանգիստ եմ տանում Հայաստանի վաճառքի շարունակվող պրոցեսը: Թող մտածեն այն հայրենասերները, որոնց սույն պրոցեսը անհանգստություն է պատճառում:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Նոյեմբերի 10-ին ա հայոց ԱԽՔ-ը Բրյուսելում հռչակագիր ստորագրեց Եվրամիության հետ, որն ավելի մեծ վտանգ է պարունակում ՀՀ և հայ ժողովրդի համար, քան Պրահայում սրա կերած …ը: Միտումնավոր լակոտակրատիան չի հրապարակում այդ հռչակագրի թարգմանությունը, հանրությունն անտեղյակ է: Սակայն տեղյակ են հարյուրավոր քաղաքական գործիչներ: Գոնե մեկը դրանցից ձայն բարձրացրե՞լ է նոյեմբերի 13-ից հետո, բացի ինձնից՝ գրել եմ այդ մասին նոյեմբերի 15-ին, բայց ես էլ քաղաքական գործիչ չեմ…

Դիտվել է՝ 3165

Մեկնաբանություններ