ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այս տարվա ՀՀ բյուջեում այդ գումարները նախատեսված են

Այս տարվա ՀՀ բյուջեում այդ գումարները նախատեսված են
12.10.2023 | 15:58

Սիրելի արցախցիներ:

Ձեր աշխատավարձերը (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) սառեցված են:

Ո՛չ Արցախի կառավարության կողմից, ինքը փաստացի գոյություն չունի:

Ո՛չ Ռուսաստանի կառավարության կողմից. դուք այդ երկրի քաղաքացի չեք:

Այլ ՀՀ կառավարության կողմից:

Որը պարտավոր է ֆինանսավորել ձեզ, քանի որ այս տարվա ՀՀ բյուջեում այդ գումարները նախատեսված են:

Սա ֆիքսեք, որովհետև կարող է կողքից էշ-էշ դուրս տան, իմանաք, որ էշ-էշ դուրս են տալիս:

Ձեզ զրկել են Հայրենիքից մեկ մարդու որոշումով, և այդ մարդը ունի կոնկրետ Ն տառով սկսվող անուն, Փ տառով սկսվող ազգանուն, նա պարտավոր է փոխհատուցել և՛ ձեր աշխատավարձերը, և՛ կորսված անշարժ ու շարժական գույքը:

Ոչ թե օգնություն, այլ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ:

Սա էլ ֆիքսեք, որովհետև կարող է կողքից էլի էշ-էշ դուրս տան, իմանաք, որ էշ-էշ դուրս են տալիս:

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ