Մեր երկիրը ճակատագրական սխալներ թույլ տալու իրավունք չունի։
Առաջիկայում, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազգային իշխանության ձևավորմանը։
Սա մեզ հնարավորություն կտա մեծ ցնցումներից և մեծածավալ ռազմական էսկալացիայից հեռու պահել երկիրը` Արցախի հարցը տեղափոխելով դիվանագիտական հարթակ։
Այս պահին սա է փրկության իրատեսական ճանապարհը։
Իսկ պետականության դեմ անդադրում աշխատող դրածոն իր «Արցախն Հայաստանն է և վեջ»-ից մինչև «Ղարաբաղն ադրբեջան է» թելադրված խաղով մեր երկիրը դարձնում է աշխարհաքաղաքական կենտրոնների գործիք, ՈՒկրաինայի վերածվելու ցավոտ հեռանկարով։
Վերջին հարցազրույցն էլ իտալական La Repubblica պարբերականին, ոչ այլ ինչ էր քան մերկապարանոց մտքերի շարան, որոնց մի մասի տակ նաև անձնական անվտանգության երաշխիքների փնտրտուք էր, գլխի գալիքը լավ իմանալով։
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հ.Գ. ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Ֆելինգերը արդեն իր Twitter-ում կոչ է անում այս դրածոյին, միանալ ՆԱՏՕ-ին, իսկ գլոբալիստ Բայդենին էլ հորդորում է պաշտպանել Հայաստանը։
Հ.Հ.Գ. Սրանք արդեն գործի են գցում իրենց վերջին ռեզերվները, ՈՒկրաինա-Զելենսկիի հայկական տարբերակը։