Ի՞նչ կատարվեց Ռուսաստանում:
Իմ կարծիքով բանակային շատ հաջողված օպերացիա:
Բախմուտից հետո, Պրիգոժինի բանակը դուրս էր բերվել առաջնագծից և հանգստի ու վերականգնման ռեժիմում էր:
Այնպես որ, նա դասալիք չէ:
Իմ կարծիքով «Վագներն» այլ տեղ օգտագործելու անհրաժեշտություն էր առաջացել:
Երկրից դուրս:
Բայց այնպես« որ նա կապ չունենա Ռուսաստանի հետ:
Ավելին՝ լինի օրենքից դուրս, դիտվի տեռորիստական միավորում, որը հետապնդվում է ՌԴ օրենքով:
Հիմա որտե՞ղ է «Վագները»....
Բելառուսում:
ՌԴ դաշնակից Բելառուսի հաջորդ քայլը որն է լինելու՞:
Խնդրել Պրիգոժինին հեռանալ երկրի տարածքից:
25 հազարանոց, ժամանակակից ամենահզոր զենքերով
Զինված, անգամ սեփական ավիացիա ունեցող «Վագները» բելառուսական պատշգամբից ու՞ր կարող է գնալ....
Ողջույն Լեհաստան, Մերձբալթիկա, անգամ Գերմանիա...
ՆԱՏՕ, ի՛նքդ լուծիր հարցերդ մասնավոր բանակի հետ:
ՈՒ թող ո՛չ ոք չասի, թե Պրիգոժինը հայրենասերի, հերոսի,
իսկական մարտիկի՝ ժողովրդի մեջ ունեցած իր հարգանքն ու պատիվը մի ժամվա մեջ կատվի քամակը կոխեց:
Ի միջ այլոց հավատում եմ Պրիգոժինի ասածին՝
« ... առանց մի կաթիլ ռուսական արյուն թափելու»:
Իսկ խփված ուղղաթիռնե՞րը...
Ո՞վ գիտե այդ կադրերը ե՛րբ ու որտե՞ղ են նկարահանվել:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ