Քանիցս ասել եմ` Արցախի շուրջ ստեղծվածը համայն հայության և ողջ աշխարհի ամոթն է, քաղաքակրթության պարտությունն է բարբարոսներին։
Արցախի հետ տեղի ունեցողը կապ չունի ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ այն արժեքների, որոնք քարոզվում են ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։
Իսկ Ադրբեջանը շարունակում է, քանի որ հասկացել է` իրենից բոլորի ունեցած շահն ավելին է, քան մի քանի տասնյակ, հարյուր հազարավոր, անգամ միլիոնավոր հայերի կոտորածը...
Որովհետև աշխարհը շահերի և բռունցքի լեզուն միայն գիտի, իսկ մնացածը թույլերին ճնշելու գործիք է ու ոչինչ ավելին:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ