Փաշինյան Նիկոլը պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է սահմանագծվի ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ի 1975 թ. քարտեզներով: Ընդ որում, վերջինս խոստովանում է, որ ենթադրենք՝ 1969 թ., 1975 թ. և մյուս քարտեզների միջև էական տարբերություն չկա: Վերջինս բառացի ասում է, որ «խնդիրը ոչ թե թվականն է այլ պետք է որևէ քարտեզ վերցնել որպես հիմք»:
Այդ դեպքում, ինչու՞ հենց 1975 թ. քարտեզը: Եթե «խնդիրը թվականը չէ», ապա ինչու՞ որպես հիմք չեն վերցվում, օրինակ. 1928, 1947, 1985 կամ 1991 թթ. քարտեզները:
Ըստ հանրամատչելի տվյալների, խորհրդային քարտեզները տարիների ընթացքում փոփոխվել են, սակայն 1964 թվականից դրանք գրեթե անփոփոխ են:
Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման համար կարելի է հիմք ընդունել 1964-1991 թթ. ցանկացած քարտեզ:
Սակայն, Փաշինյան Նիկոլը, չհերքելով այլ քարտեզով սահմանագծման հնարավորությունը, պնդում է, որ քարտեզը պետք է հրատարակված լինի հենց 1975 թ.: Ինչու՞:
Յոզեֆ Գեբելսն ասում էր, որ «Փոքրիկ մարդը սիրում է իր ոչնչությունը թաքցնել բարդ բաների հետևում»:
Կարճ ասած՝ Փաշինյան Նիկոլը ծնվել է 1975 թ.: Եվ, ըստ երևույթին, հենց դա է հայ-ադրբեջանական սահմանը 1975 թ. քարտեզներով սահմանագծելու միակ հիմքը:
Ինչպե՞ս է այդ փաստն օգտագործվելու հետագայում: Կարծում եմ, որ այդ հարցին կպատասխանեն սնահավատության մասնագետները:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ