1921թ. մարտ ամսին` Մոսկվայի բանակցությունների ժամանակ, հայկական պատվիրակությունը թեպետ այնտեղ էր, բայց չէր մասնակցում գործընթացին, հույսը դնում էր ռուսական կողմի վրա, այլ կերպ ասած, անգործության էր մատնված, չէր պայքարում սեփական պետության համար։
Դրա հետևանքով մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանը և Թուրքիան բառացիորեն մաս-մաս արեցին Հայաստանը' մեզ թողնելով պատառիկներ։
2023-ին կրկին Հայաստանը մի կողմ է քաշվել, որևէ կերպ չի խառնվում իր երկրին վերաբերող հարցերին, իշխանությունները ամեն ինչի պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի վրա ու պահանջում լուծումներ տալ։ Ինչ ուզում է անեն, միայն թե մենք կռիվ չտանք, միայն թե մենք հանկարծ վտանգի չենթարկվենք, թուրքի դեմ չկանգնենք։ Թող ռուսը կանգնի մեր փոխարեն։
Այսպիսի պարազիտ վարքագիծը կրկին կբերի նրան, որ մեր փոխարեն բանակցող ու մեր փոխարեն մեր երկիրը պահող ռուսը վաղը կարող է մեր փոխարեն որոշում կայացնել ու մեր երկիրը նորից տալ թուրքին։
Աշխարհի կարգն է այդպես։ Պարազիտներին չեն սիրում, չեն հարգում ու միշտ զոհաբերում են։
Նաիրի Հոխիկյան