Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թուրքերի բերանն ենք լեզու դնում

Թուրքերի բերանն ենք լեզու դնում
16.04.2023 | 23:52

Մեր ինքնախարազանմամ ու ինքնադատափետման ավելի ու ավելի ուժեղացող պրոցեսը, որը պայմանավորված է մեր վիճակի ավելի ու ավելի օրհասական դառնալով, կարող է ունենալ տարբեր որակական հետևանքներ։

Օրինակ, այն կարող է նպաստել իսկական օպոզիցիոն ուժերի կոնսոլիդացիային և իրական հակակշիռ ստեղծել գործող իշխանությանը, որը կլինի լավագույն արդյունքը, քանի որ կծառայի իսկական ժողովրդավարությանը։

Այն կարող է նպաստել Սփյուռքի հայրենասեր ուժերի միավորմանը, քանի որ իրենց աչքի առաջ տեղի է ունենում Հայրենիքը կորցնելու անդառնալի պրոցես։

Այն կարող է բերել նաև անցանկալի և խորապես բացասական հետևանքների, ինչպիսին կարող է լինել ընդհանուր հուսահատության աճը, մի հանգամանք, որը վերջնականապես մեզ կթուլացնի ու անկամ կդարձնի։

Կարող է լինել նաև որակապես նոր, մի այլ, ծայր աստիճանի բացասական հետևանք ևս։ Դա թուրքերի բերանը լեզու դնելն է մեր դեմ։ Լրիվ սպասելի ձևով նրանք կարող են ասել և արդեն ասում են, թե՝ տեսա՞ք, որ հենց իրենք են իրենց բերանով ասում, որ ունեն բազում անտանելի հատկություններ, որոնք անհնարին են դարձնում նույնիսկ իրար հետ լեզու գտնելը։ Թե՝ նախկինում էլ, միշտ էլ այդպես է եղել, իրենք են ամեն ինչում մեղավոր եղել, իսկ գենոցիդն էլ սուտ է, նման բան երբեք չի եղել։ Թե՝ սրանք դուրս են եկել նույնիսկ իրենց լավություն անող ռուսների դեմ, ու պատկերացրեք մեր վիճակը, թե իր ժամանակին ինչ կրակն էինք մենք ընկել սրանց ձեռքը։

Վերջապես, այն կունենա մի հնարավոր դրական հետևանք ևս, այն է՝ ռուսները կմտածեն, որ իրենք ջհանդամը, մենք ենք սրա արդյունքում անդառնալի հսկայական կորուստներ ունենալու և դրա պատճառով, ուզած չուզած կորդեգրեն ավելի հայամետ մոտեցում իրենց կովկասյան քաղաքականության մեջ։

Կարող են լինել նաև այլ արդյունքներ ու սցենարներ, որոնց մենք պարտավոր ենք շատ լրջորեն ու պատասխանատվությամբ մոտենալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ