Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պետությունը, ինչպես և ցանկացած օրգանիզմ, քայքայվում է ներսից. Կարինե Հակոբյան

Պետությունը, ինչպես և ցանկացած օրգանիզմ, քայքայվում է ներսից. Կարինե Հակոբյան
26.07.2022 | 07:19

Աշխարհի ամենահզոր բանակն ունեցող պետությունը՝ Խորհրդային Միությունն առանց մի կրակոցի պարտվեց իր հակառակորդին։ Մեր աչքի առջև այն կործանվեց, փլուզվեց, ոչնչացավ, և բանակը չկարողացավ նրան փրկել։

Եվ այդքանից հետո մենք դարձյալ չհասկացանք, որ բանակը չէ, որ հաղթում կամ պարտվում է պատերազմում։ Չհասկացանք, որ պետությունը, ինչպես և ցանկացած օրգանիզմ, քայքայվում է ներսից, սակայն արտաքին ազդակները մեծ դերակատարում ունեն այդտեղ։ Չհասկացանք, որ պատերազմը, որի մեջ ենք մենք վաղուց, գաղափարական է։ Երբ երկրի քաղաքացին օտար երկրին ակնածանքով է վերաբերվում, իսկ իր հայրենիքին՝ քամահրանքով, այդ հայրենիքը պարտված է պատերազմում, եթե անգամ ունի հզորագույն բանակ։ Երբ աշխարհում պետություններից վեր գոյություն ունեն անդրպետական կառույցներ, էլ ինչի՞ մասին ենք խոսում։ Երբ որևէ երկրի ուզում են թուլացնել, նրան մտցնում են սպառազինության մրցավազքի մեջ, թույլ են տալիս, որ նա երեսուն տարի զբաղվի «բանակաշինությամբ»։ Ոչինչ, որ բանակի պատճառով մարդիկ գաղթում են հայրենիքից։ Հակասություն է, չէ՞։ Եվ դա հենց սկզբից էր արդպես։ «Անկախություն» քաղցր բառը շրթունքներին մարդիկ հարյուր հազարներով լքում էին իրենց անկախ հայրենիքը և գնում ձուլվելու օտարության մեջ։

Բանակաշինությունը, եթե նկատել եք, մինչև վերջերս միշտ խրախուսվել է դրսից, որովհետև, ու՞մ պետք է վաճառեին զենքերը, եթե չլինեին բանակները, որոնք, սակայն, վերացնելը նրանց համար մեկ օրվա խնդիր է կամ քառասունչորս ողբերգական օրերի խնդիր։ Ինչու մինչև վերջե՞րս, որովհետև հիմա անցնում են արդեն հաջորդ փուլին՝ համաշխարհային համակենտրոնացմանը։ Իսկ մենք ամեն ինչ արել ենք այդ օրը մոտեցնելու համար։


Երբ անկախություն հռչակելու հաջորդ օրը փակում ես «Արվեստ» ամսագիրը և շենքը վաճառում HUGO BOSS -ին, երեսուն տարի հետո հասնում ես այն օրվան, երբ չես ունենում գեթ մեկ կինոքննադատ, որն ի վիճակի է հասկանալու, օրինակ, «Խոստումը» ֆիլմը, և մեկնաբանելու այն մասնագիտորեն, որպեսզի ազգովի չդառնանք ծաղրանքի առարկա, երբ հայի հովանավորությամբ նկարահանվում է մի ֆիլմ, որը թրքական քաղաքականության քարոզչություն է։ Ավելին, դրանից հետո Հայաստանի նախագահն այդ ֆիլմի ռեժիսորին մրցանակ է տալիս։ Եվ դա էլ բավական չէ, նրան այնուհետև հրավիրում են Երևան՝ գլխավորելու այս տարվա Կինոփառատոնի հանձնաժովը։


Ինչ խոսք, ամբողջ այս խեղկատակությունը և ողբերգությունը չէր լինի, եթե այն հեռավոր տարիներին երկիրը ղեկավարեին ոչ թե երիտասարդ հեղափոխականները, այլ բանիմաց, իմաստուն, փորձառու և նշանավոր մարդիկ, որոնք կհասկանային, թե ինչ է բանակը, ինչ է հետախուզությունը և, վերջապես, ինչ է և ինչի համար է ՄՇԱԿՈՒՅԹԸ։

Դիտվել է՝ 9591

Մեկնաբանություններ