07.09.2023|
19:49
Մինչ Ադրբեջանը նոր պատերազմ է նախապատրաստում Հայաստանում և, հավանաբար, Արցախում, զորքեր է կուտակում սահմանին, վարժանքներ իրականացնում, ռազմական հավաքներ կազմակերպում, որոնք ավելի շատ մոբիլիզացիա են հիշեցնում, Հայաստանը կատարում է ճիշտ հակառակ քայլերը, այսինքն՝ հակապատերազմյան միջոցառումներ: Ասենք, քանդում են Էրեբունի աերոդրոմի թռիչքուղին, իբր, վերանորոգման պատրվակով, որպեսզի ռուսական ավիացիան արգելափակվի և հարկ եղած դեպքում չկարողանա գործել, կամ լուրջ խոչընդոտներ ստեղծվեն նրա համար: Ամերիկացիների հետ զորավարժություններ են անցկացնում՝ առաջացնելով ռուսական կողմի ցասումը, դրանից առաջ հրաժարվելով ընդունել ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում, որոնց արդյունքում բերված սպառազինությունները կմնային Հայաստանին, այսինքն՝ ռեալ օգուտ կլիներ երկրին: