Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արման ԹԱԹՈՍՅԱՆ. Ձեր անհաջողության պատճառը ձեր քաղաքական անկարողականությունն էր

Արման ԹԱԹՈՍՅԱՆ. Ձեր անհաջողության պատճառը ձեր քաղաքական անկարողականությունն էր
16.05.2013 | 12:51

Երեկվանից բարևաժառանգականները հետևողականորեն փորձում են իրենց «ընդդիմադիր» նկրտումների չիրականացման մեղքը բարդել նախ ԲՀԿ-ի վրա, իսկ այսօր արդեն անցան ՀԱԿ-ի: Միգուցե վերջապես հասկանա՞ք, որ ձեր անհաջողության պատճառը ձեր քաղաքական անկարողունակությունն էր, երբ, ըննդիմություն կոչվելով, մոռացաք իշխանության մասին, սկսեցիք պայքարել մյուս ընդդիմադիրների ու ԲՀԿ-ի դեմ (ԲՀԿ-ին հատուկ եմ առանձնացնում, որովհետև ԲՀԿ-ն երբեք չի հայտարարել ընդդիմություն լինելու մասին), երբ ամիսներ շարունակ ոչինչ չասող տեքստերով (ցոգոլներով ու բոլորից «բադասխան» պահանջելով, «զադնի» չդնելով ու «խալաստոյի» վրա մնալով) հիասթափեցրիք ձեր հետևորդներին: Ամիսներ շարունակ սեփական կամ ուրիշի նախաձեռնությամբ միֆ էիք ստեղծել ու գոռում էիք, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, իսկ հիմա, հենց ԲՀԿ-ն է դրա մասին ասում, ուզածներդ դա չէ՞ր: Ի դեպ, եթե ոմանք եկեղեցու բացման արարողությանը քաղաքական աստառ տվեցին, ԲՀԿ-ի ընդդիմություն չլինելը ներկայացրին նոր կոալիցիայի լույսի ներքո, ապա դա նույնպես տեղում հերքվել էր: Նորից հիշեցնեմ անտեղյակներին կամ այդպիսին ներկայացողներին . «ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, կոալիցիա եթե մտնելու լինեինք, մայիսի 5-ին կմտնեինք, մենք լավին լավ ենք ասում, վատին վատ», փաստերն էլ տեսանյութերի տեսքով կան, ինչպես ասում են, իրեղեն ապացույցներով: Թե՞ ձեր աղոթքը հանուն ժողովրդի էր, իսկ պատմության մեջ մնացող եկեղեցին ու ներկաների (անկախ քաղաքական հայացքներից ու զբաղեցրած դիրքից) աղոթքը ժողովրդի դեմ:

Հ.Գ.- Միայն ընդդիմություն կոչվելով ժողովրդին ոչնչով չեք օգնում, օգնողին քննադատելով ձեր վարկանիշը չեք բարձրացնում, ձեր վարկանիշի անկումով ուղղակի կամ անուղղակի նպաստում եք մարդկանց հիասթափության ավելացմանը, այդ դեպքում ինչո՞վ եք տարբերվում իշխանության այն ներկայացուցիչներից, ովքեր նույնպես նպաստում են հիասթափության օրեցօր ավելացմանը։

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ