Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Լևոն ՍԱՐԴԱՐՅԱՆ. Մենք, ավելի ճիշտ, մեր մի հատվածը «գառասկոպով» պանդուխտ է

Լևոն ՍԱՐԴԱՐՅԱՆ. Մենք, ավելի ճիշտ, մեր մի հատվածը «գառասկոպով» պանդուխտ է
28.02.2013 | 13:37

«Հարգելի՛ պարոն նախագահ: Իմ թոռնիկի անունը Սերժ չէ, այլ Մերի։ Նա էլ փոքր է, Ձեր Սերժի տարիքին, բայց ես, ի տարբերություն Ձեզ, հնարավորություն չունեմ մոտիկից տեսնելու նրա աչքերը»:
Նադայել արիք, ժողովու՛րդ: Ասե՞մ՝ թշնամանաք հետս: Էդ նրանից չի, որ Հայաստանում էս պահին լավ կամ վատ է, որ ապրելու համար հարմար կամ անհարմար է: Ես գիտեմ,որ հիմա շատ-շատերն ինձ հետ համաձայնելու են, բայց համաձայնություն արտահայտելու համարձակություն չեն ունենալու:
Մենք, ավելի ճիշտ, մեր մի հատվածը «գառասկոպով» պանդուխտ է`անկախ նրանից` Հայաստանում էդ պահին լա՞վ է, թե՞ վատ: Պիտի ընդունենք, որ հացկատարությունը մեզանում լրջագույն խնդիր է ու կախված չէ սոցիալական կամ քաղաքական կացությունից: Մենք սարսափել ու շարունակում ենք սարսափել սեփական պատմությունից, որովհետև այն համառորեն մեր թերությունները մեր աչքն է մտցնում այն դեպքում, երբ մենք գերադասում ենք մեր անցյալին նայել վարդագույն ակնոցներով: Ուզու՞մ ենք նորմալ երկիր ունենալ, դառնալ նորմալ պետության կրող, ստեղծել իրավիճակ, երբ սերունդ ստեղծելն ու դաստիարակելը ոչ թե տառապանք, այլ բնական ու նորմալ երևույթ է`ընդամենը: Դրա համար նախ պետք է սեփական պատմությունը յուրացնել ու մարսել, ոչ թե եղածի խեղաթյուրված տարբերակով խեղդամահ անել «պատմություն» կոչված առանց այդ էլ սուբյեկտիվ գիտության հիմքերն ու հետքերն ու դրանով իսկ ոչնչացնել սեփական երկրում արժանապատիվ կյանք կառուցելու ցանկացած հեռանկար:Իսկ քանի դեռ այս ամենն արված չէ, մենք միշտ ու պարբերաբար եղել և լինելու ենք տարբեր տրամաչափի ցեղասպանություների ենթակա օբյեկտ այն պարզ պատճառվ, որ սուբյեկտ լինելու իրավունքից հրաժարվել ենք կամովի:

Դիտվել է՝ 3633

Մեկնաբանություններ