ԱՎԱՆԱԿ- Իզուր էլ նախընտրական կամպանիայի ժամանակ էշի չարչարանք կերար: Ժողովուրդն էլի ինձ ընտրեց։ ՓԻՂ- Էշը դու ես, որ մինչև հիմա չհասկացար, թե ովքեր են ընտրում ԱՄՆ-ի նախագահներին:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...