Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Եթե այսպես շարունակվի, նույնիսկ ծիրանն ու խաղողն ենք դրսից ներկրելու

Եթե այսպես շարունակվի, նույնիսկ  ծիրանն ու խաղողն ենք դրսից ներկրելու
11.07.2008 | 00:00

Եվ այսպես, Հայաստանում ընտրություններից հետո ստեղծվեց նոր կառավարություն, որը ձեռնամուխ եղավ հայոց աշխարհի կառուցմանը, ու նաև պարզ դարձավ, որ այդ աշխարհը սահմանափակվում է... Դիլիջանով և Ջերմուկով: Ինչ խոսք, եթե նախկին նախագահ Ռ. Քոչարյանը տասնամյա գործունեության ընթացքում ստեղծեց իր սեփական կալվածքը՝ ի դեմս Ծաղկաձորի, ապա Ս. Սարգսյանը փորձում է նույնն անել Դիլիջանում:
Սակայն հարկ է նշել, որ հայոց աշխարհի հենասյուներից մեկը, մանավանդ Հայաստանում, եղել և մնում է գյուղատնտեսությունը, որին, ինչ խոսք, նոր կառավարությունը դեռևս ժամանակ չի գտել ուշադրության արժանացնելու: Սկսելով Դիլիջանը ֆինանսական, իսկ Ջերմուկը՝ տուրիզմի կենտրոն դարձնելուց, Հայաստանում կրկին մոռացան, որ, համենայն դեպս, անկախությունից ի վեր երկրի բնակչությանը սննդով ապահովելու կարևորագույն գործոն է մնում գյուղատնտեսությունը, որը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի և զարգացման պարագայում ի վիճակի է ավելի մեծ դիվիդենտներ ապահովել, քան տուրիզմը կամ այլ ոլորտներ միասին վերցրած:
Սակայն նորից փաստում ենք, որ ընտրություններից հետո Հայաստանում գյուղացու վիճակն էլ ավելի ծանրացավ, և դժվար թե վերջին մի քանի ամիսներին ՀՀ վարչապետը, որ տարբեր ոլորտների հեռանկարային զանազան ծրագրեր է մշակում, ինչ-որ լուրջ բան ասած լինի գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Իսկ գյուղում շուտափույթ միջոցներ չձեռնարկելու պարագայում, կարող եք համոզված լինել, նույնիսկ ծիրան ու խաղող ենք դրսից ներկրելու:
Եվ այսպես, ընտրություններից հետո, ինչպես և սպասվում էր, Հայաստանում տեղի ունեցավ գների կտրուկ աճ: Կառավարությունը դա, որպես կանոն, բացատրում է համաշխարհային շուկայում գների բարձրացմամբ: Որպես դրա հետևանք` Հայաստանում ևս վերջին երկու ամսում կտրուկ բարձրացել է նորմալ բերք ստանալու գյուղացու միակ հույսի` պարարտանյութի գինը, որը 2007 թ. այս ժամանակահատվածի համեմատ թանկացել է 50%-ով։ Չմոռանանք նաև դիզվառելիքի դարձյալ «անհրաժեշտաբար» թանկացած գինը։ Արմավիրի մարզի բնակիչներից մեկը, որ շատ վրդովված էր այս աննախադեպ թանկացումների պատճառով, նշեց, որ ինքը մեկ տարի առաջ օգտագործում էր 50 պարկ ազոտական պարարտանյութ և վճարում 300000 դրամ, ապա այս տարի վճարելու է 450000 դրամ (իսկ 150000 դրամը գյուղացու համար ամենևին էլ փոքր գումար չէ), այն էլ՝ նախորդ տարվա համեմատ դիզվառելիքի 25% թանկացման պարագայում։ Գյուղացիներից շատերը նշեցին, որ այս տարի իրենց եկամուտը, չնայած նորմալ բերքին, էականորեն ցածր է լինելու: Պարզ է՝ դիզվառելիքի պարագայում կառավարությունը կարող է պատճառաբանել նավթի գների աննախադեպ աճը, սակայն դա լիովին չի կարող արդարացնել նրան, քանի որ Եվրոպայում, որը ևս ներմուծում է «սև ոսկին», ֆերմերների ճնշման տակ Եվրամիությունը որոշում կայացրեց մասնակի փոխհատուցել դիզվառելիքի հետ կապված նրանց ծախսերը:
Վերջերս, ի դեպ, Հայաստանում վերհիշեցին, որ մենք ժամանակին պարարտանյութ արտադրող երկիր ենք եղել, և հարկ է վերականգնել Վանաձորի քիմպրոմի պարարտանյութի արտադրամասը, որի սարքավորումները, ի միջի այլոց, ՀՀ կառավարության 2003 թ. որոշմամբ վաճառվել էին ռուսական «Իտեռա» ընկերությանը, սա էլ, դրանք տեղափոխելով Վրաստանի Ռուսթավի քաղաք, այնտեղ կազմակերպել էր պարարտանյութի արտադրությունը, և այնտեղից էլ հենց Հայաստան է ներմուծվում անչափ թանկացած պարարտանյութը:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9369

Մեկնաբանություններ

閼存瑩鍨惧В顓烆儌閳ь剛濡撮崘.鍋撳В顓炰紕/spike">Ծաղրանկարչի կսմիթ «Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը