ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր՝ 80-ականների շարժման սերնդի ներկա վիճակը

Մեր՝ 80-ականների շարժման սերնդի ներկա վիճակը
10.06.2023 | 20:04

Ձեռքը ծնոտի տակ հենակ դարձրած փնթփնթում ենք՝

- Մեր էշ խելքին ասա. է՜՜...

Սա նշանակում է վերջ, վերջակետ:

Հասել ենք:

Գիտակցում ենք, որ այսօրվա վիճակի պատասխանատուն ու մեղավորը մեր սերունդն է:

ՈՒրեմն հարկավոր է սթափվել:

Մեզանից լավ ոչ ոք չգիտի մեր թույլ տված սխալները:

Տալիս ենք կատարվածի ընդհանուր քաղաքական գնահատականը և սկսում նոր պարբերությունից:

Բայց ո՛չ երբեք նոր էջից...

Այնքան խելք ունենք, որ մեր ձեռքով փլատակնեի վերածած մեր երազանքների տաճարից, գոնե մի մատուռ կարող ենք հավաքել ու թողնել այս սերնդին:

Այս սերնդին մենք պարտք ունենք:

Այս սերունդը, մեր էշ խելքի պատճառով կատարած սխալների համար իր կյանքով վճարեց:

Իսկ մեր էշ խելքն էլ տանում, կապում ենք մեր հավաքական գիտակցության ամենահեռավոր ախոռում:

(Աստված չտա, բայց դե. հայ ենք, մի օր հաստատ էլի պետք է գալու...):

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ