ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդ օտար կաթի հետ էլ օտարասիրությունն ու օտարամետությունը մեր ջանը գցեցիր

Էդ օտար կաթի հետ էլ  օտարասիրությունն ու օտարամետությունը մեր ջանը գցեցիր
09.06.2023 | 11:45

Ա՛յ Դավիթ: Սա անելու՞ բան էր, որ դու արիր... Բա քո հեր Մհերի, քո պապ Սանասարի երկրում մի ծիծ չկա՞ր, որ ուտեիր, հզորանայիր: Պարտադիր պիտի օտարի՝ Իսմիլ Խաթունի կու՞րծքը ուտեիր...

Էդ օտար կաթի հետ էլ օտարասիրությունն ու օտարամետությունը մեր ջանը գցեցիր, որ մեր հոգու հետ է դուրս գալիս մեր մարմնից:

Է՜, Դավի՜թ , Դավի՜թ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2915

Մեկնաբանություններ