ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չարաբաստիկ կապիտուլիացիայի օրն ինքը մեռել է ու դեռ խաբար չէ

Չարաբաստիկ կապիտուլիացիայի օրն  ինքը մեռել է ու դեռ խաբար չէ
23.04.2023 | 09:22

Ախր դա ինձ համար ոչ միայն քաղաքական, այլ նաև մարդկային դիակ է մեր գլխին` հոտած, նեխած վիճակով։

Չարաբաստիկ կապիտուլիացիայի օրն ինքը մեռել է ու դեռ խաբար չէ։

Ոչ մեկը չի ասում, թե` ա՛յ ընկեր, դու դիակ ես, էլ մի՛ խոսիր։

Եթե հենց սկզբից հանձնվողական լիներ, եթե չասեր, որ «Արցախը Հայաստան է ու վե'րջ»…

Եթե իրեն դավաճան չհամարելու համար չգերադասեր կրկնակի շատ զոհեր տանք…

Եթե սարի ու ճանապարհի համար կռիվ տար…

Եթե աննվաճ Քարվաճառը , ուր թշնամին ոտք չէր դրել և որը Հայաստան-Արցախ անխաթար ճանապարհը կլիներ, նվեր չտար…

Եթե այսօր չհրաժարվեր Արցախից ...

Դիակն էլ ինչպիսի՞ն է լինում։

Էլ ինչպիսի՞ն է լինում հրահանգ կատարող, ծրագրավորված անհոգի զոմբին ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ