ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բոլորովին ա՛յլ կոչեր ու գործեր են պետք

Բոլորովին ա՛յլ կոչեր ու գործեր են պետք
14.04.2023 | 20:55

Արդեն գրել եմ, ու՞ ...

Հոգնեցնում են այն կոչերն ու կանչերը, որ ՀՀ իշխանությունները վերից-վար հայանպաստ քայլեր անեն, ի վերջո:

Լու՞րջ, դեռ կան մարդիկ, որ հավատու՞մ են իրենց այս ասածներին:

Սա նույնն է, թե կոչ անեք Էրդողանին` ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և վերադարձնի Արեւմտյան Հայաստանը, կամ` Ալիևին, որ ներողություն խնդրի հայերից ու վերադարձնի Արևելյան Հայաստանը...

Բացարձակ նույն բանն է... որ ՀՀ այս ազգահայրենադավ իշխանությունները ինքնակամ հային վերադարձնեն Հայաստանի (էլ չասեմ` Արցախի) Հանրապետությունը

Ասել եմ` թուրքը, արտաքին, թե՛ ներքին, չի՛ կարող դավաճան կոչվել հակահայ քաղաքականության համար, սրանք հայի թշնամին են (արդեն գենետիկ) և ո՛չ սխալված, և սխալն ուղղել ցանկացող ու ձեր կոչերից էլ ուշքի եկող մոլորյալներ:

Սրանք` արտաքին, թե՛ ներքին, մեր արյունախում թշնամիներն են:

Դադարեցրե՛ք դարձի գալու կոչերը:

Բոլորովին ա՛յլ կոչեր ու գործեր են պետք:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ

դարձ կապ