ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ. կլինիկական ստախոսը

Նիկոլ. կլինիկական ստախոսը
13.04.2023 | 21:46

*Երեկվա զոհերը հերթական ապացույցն են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվող խուճուճ խոստումներն առատորեն ջրվում են հայ ժողովրդի զավակների արյամբ:

*Նիկոլի այսօրվա պահվածքից ԱԺ-ում դժվար էր հասկանալ, որ խոսում է մի երկրի վարչապետ, որի սահմաններին երեկ զինվորականներ են սպանվել:

*Մեր զինվորականներն անկախ օրվա դավաճան իշխանություններից շարունակում են կատարել իրենց պարտքը, քանզի իշխանություններն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժ:

*Եթե ձեզ հարցնեն՝ որն է աշխարհի ամենապինդ բանը, միանշանակ պատասխանեք, որ դա Նիկոլի երեսի կաշին է. անգամ որոշ երկրների ռազմական արդյունաբերությունը կարող է հետաքրքրվել նրա կաշվի բաղադրությամբ ու օգտագործել հետագայում:

*Նիկոլ Փաշինյանի հիմնական ուղերձը բանակցությունների վերաբերյալ կրկին նույնաբովանդակ ապուշ թեզն էր՝ «Նիկոլի ջեբը գցեցին նախկինները, խեղճ Նիկոլին ինչ անի, Արցախը վաղուց տրված էր»:

*Որպեսզի Նիկոլի ստերը չդառնան զուգահեռ իրականություն, ամեն անգամ, երբ նա հերթական դոզան է արտաթորում կեղծի ու մաղձի, պետք է հագնել ձեռնոցներն ու ազատել մեր հասարակությանն այդ գարշանքից:

*Նիկոլն ասում է ՝ Մադրիդյան սկզբունքներն Արցախը թողում էին Ադրբեջանի կազմում:

*Ինչքան պետք է ժողովրդին դնել էշի տեղ, որ մտածել ՝ նման ապուշություններով կարող ես «կերակրել» նրանց:

(Մադրիդյան սկզբունքների մասին կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝

*https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10226963020199617

* https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10226968181488646

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10227631430509457

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10226968181488646

*Նիկոլը 2020-ի հունվարին՝ Կապանում, մինչ պատերազմ, կիսահեգնական, գեղցի ժպիտով արձանագրում էր Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, որտեղ շատ հստակ գրված էր՝ միջանկյալ կարգավիճակ, Արցախի համար հանրաքվե, ընդ որում ՝ Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ պահելով Քելբաջարն ու Լաչինը:

( Հատվածն այստեղ ՝ https://www.youtube.com/watch?v=yCay8PzAa2g)

*Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն փորձում է իր ճակատից մաքրել դավաճանի և կապիտուլյանտի խարանը, բայց չի հաջողվելու:

*Եթե Մադրիդյան սկզբունքներն այդքան վատն էին ու նշանակում էին, որ Արցախը պետք է վերադարձվի Ադրբեջանին.

1. ինչու՞ որդի Ալիևը չէր համաձայնում 2011 թվականի Կազանյան փաստաթղթին, որը մշակվել է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք հետագայում դարձել են հիմնարար սկզբունքներ և տարրեր:

2. Ինչու՞ էր ադրբեջանական ողջ քաղաքական վերնախավը մշտապես պայքարում, որ այդ սկզբունքներիի վրա հղումները չհայտնվեն միջազգային փաստաթղթերում:

3. Ինչու՞ էր Նիկոլը 2018, 2019, 2021-ին Կառավարության ծրագրում ներառել այդ սկզբունքները:

*Նիկոլն ասում է ՝ նախկիններն արժեզրկում են Արցախյան առաջին հանրաքվեն:

Եթե այդ հանրաքվեն լուծել էր Արցախյան հիմնախնդիրը, ինչի՞ մասին էին 30 տարվա այս բանակցությունները:

*Արցախի անկախության հանրաքվեի շնորհիվ Արցախի Հանրապետությունը դարձել է միջազգային գործընթացների սուբյեկտ:

*Արցախի անկախության առաջին հանրաքվեն կատարել էր իր առաքելությունը, բայց այդ հանրաքվեի ժամանակ միջազգային դիտորդներ չկային:

(Տես այստեղ ՝

* https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10226963020199617

* https://www.facebook.com/armen.ashotyan/videos/685000383041579/

* https://www.facebook.com/armen.ashotyan/videos/990342538317121/

* https://www.facebook.com/armen.ashotyan/videos/865113361144970)

*Նիկոլ Փաշինյանը, որ համարում է Մադրիդյան սկզբունքները կործանարար, 2021-ի հուլիսի 15-ի կառավարության նիստում հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ, նշելով, թե ինքը կողմ է այդ սկզբունքներին:

(Տես այստեղ ՝https://www.primeminister.am/.../15/Cabinet-meeting-Speech/)

*Մենք 2018 թվականից դրսից լարված թակարդում ենք և չենք կարողանում դուրս գալ այդ թակարդից:

*Այդ թակարդի խայծը դու ես, Նիկո՛լ:

*Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը սկսում է բանակցություններն իր կետից, արդեն իսկ «ջրում» է մնացյալ ամեն բան:

*Նիկոլը 2020-ի մայիսին հայտարարում էր՝ «թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»:

(Տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1444927765921438)

*Երբ զգուշացնում էինք առկախված վտանգների մասին՝ Նիկոլը 2020 թվականի մայիսի 16-ին ասում էր՝ ոմանք փորձում են ՀՀ օրինական ընտրված ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել. այս կերպ՝ նա իր վրա էր վերցնում բանակցությունների պատասխանատվությունը:

(Տես այստեղ ՝ https://news.am/arm/news/579035.html)

*Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարի 21-ին Հ1-ի եթերում հայտարարում էր՝ «Մյունխենում Ալիևի հետ քննարկումը շրջադարձային նշանակություն ուներ», իսկ նույն թվականի մայիսի 6-ին ԱԺ ամբիոնից վստահեցնում ՝ «Ադրբեջանի նախագահի հետ շփումներից հասկացել եմ՝ ինքն էլ է տրամադրված հարցի լուծման»:

(Տես այստեղ ՝ https://www.1in.am/2705667.html)

*Նիկոլ Փաշինյանը իշխանազավթումից հետո ՝ 2019 թ. մայիսի 8-ին արեց հիմարագույն մի հայտարարություն, որի պատճառով մեր տղերքը մինչ այսօր զոհվում են սահմանին, այն է՝ «Հայաստանի Հանրապետության իմիջը մեր անվտանգության լավագույն երաշխավորն է»:

*Արդյո՞ք մարդու իմիջը ապահովում է նրա անվտանգությունը տարաբնույթ «չեպեներից». իհարկե՝ ո՛չ:

(Տես այստեղ՝ https://news.am/arm/news/511534.html)

*2019 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հիշատակի օրը Նիկոլն Ալիև էր գովաբանում ու հպարտանում իրենց քաղաքական «ինտիմ» հարաբերություններով, ասելով ՝ «Իլհամ Ալիեւի հետ խոսակցությունը եղել է ուղիղ, անկեղծ, առանց թակարդների»:

(Տես այստեղ՝ https://news.am/arm/news/508930.html)

*Չմոռանանք նաև Մյունխենյան խայտառակությունը:

(Տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/726826095633658)

*2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո համանախագահների կողմից առաջարկվել է կարգավորման նոր պլան, որի մեջ նշվում է, որ դա փաթեթային տարբերակ է:

*ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հրապարակել էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունը:

(Տես այստեղ ՝ / Office of 3rd President of RA rSosntdpoe0 4t9 A 1 a p 717 2 mc36 r h 4 5 0 4m 2 28c 2 fi0a1f248uag31 l c1h i h ·)

*Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին մտցրել է ողբերգության շշի մեջ, անդամահատել Արցախը, էլ չասեմ՝ 5000 զոհված տղաների մասին:

*Անցել է 2,5 տարի և դեռ չեք հրապարակել զոհված տղաների անվանական ցանկը:

*Հրապարակե՛ք Սերժ Սարգսյանի թողած բանակցությունը: Չհրապարակողի՛...

*Կյանքը ցույց է տվել, որ դուք կաշկանդված չեք ոչ մի բանով՝ ո՛չ խճղով, ո՛չ բարոյականությամբ, ո՛չ օրենքով, ո՛չ Աստծով:

*Հրապարակե՛ք ՄԱԿ ԱԽ բանձևի նախագիծը ՝ կապված ԼՂ հետ, Սերժ Սարգսյանի նամակները համանախագահ երկրներին (2016 թ.):

*Նիկոլը կրկին վայրահաչում էր Ապրիլյան պատերազմի հետ կապված:

*Ապրիլյան հաղթանակի մասին խոսել է նույն ինքը Նիկոլը՝ ՄԱԿ ամբիոնից 2019 թվականի սեպտեմբերին:

(Տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10227617422399263)

*Ռազմաճակատում հաղթողն է դիվանագիտության մեջ ամրագրում և առաջ տանում իր բանակցային պահանջները:

*Ապրիլյանից հետո Վիենա Սանկտ-Պետերբուրգ հանդիպումներում հայկական կողմն է առաջ տարել իր պահանջները. դա աներկբա ճշմարտություն է:

(Տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1126835868714774)

*Նիկո՛լ, մոռացե՞լ ես, որ դու ես Դուշանբեում Ալիևին ծախել 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները:

Նիկոլը ստի, կեղծիքի, մաղձի անձնական ռեկորդ էր սահմանում այսօր:

*Թուրքական «վեցնոցը» մեղադրում է այլոց «5-րդ շարասյուն» լինելու մեջ:

*Նիկոլն ասում է ՝ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա. դրա առկայության դեպքում պետական եկամուտների աճ չէր լինի:

*Ըստ Նիկոլի այս տրամաբանության՝ Ադրբեջանն ամենաչկոռումպացված երկիրն է:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ