ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շրջափակված ոգեղենությունը

Շրջափակված ոգեղենությունը
11.04.2023 | 10:40

Արդեն 120 օր Արցախը շրջափակված է ադրբեջանցի զինյալ ու անզեն ելուզակներով, խաղաղապահական պարտականությամբ ռուս դիտորդներով, միջազգային կազմակերպությունների սին հայտարարություններով: Սակայն շրջափակումն առավել սաստիկ բնույթ է ստանում հայ ժողովրդի մեծամասնության անտարբերությամբ, և անգամ՝ որոշ հատվածների գաղտնի ու անթաքույց խրախուսանքով:
Փոքրաթիվ հայրենասերների աղաղակն առայժմ դրական տեղաշարժի չի հանգեցնում: Եվ չի հանգեցնի, քանի որ սա էն իրավիճակն է, որը միայն գործուն քայլերով է հնարավոր բարեփոխել:
ՀՀ-ում առկա քաղաքական ստորությունն ու ճղճիմությունն այսօր գլխավոր խթանն են մեր ներազգային գործընթացներում:
Ներազգայի՞ն… Բայց հիմա կա՞, արդյոք, ազգային գործընթաց ընդհանրապես…
Եվ քանի դեռ ազգը չի շարժվել, հայ ժողովրդի մեծամասնության երկիմաստ հայացքի ներքո, ցավոք, դեռ երկար օրեր է շրջափակված մնալու Արցախը:
Ի՞նչ երեսով են հայ ոչնչությունները հետո նայելու արցախցիներին, երբ նրանք արժանապատվորեն հաղթահարած կլինեն այս ծանր փորձությունը ևս: Էն արցախցիներին, որ դեռ երեկ ամբողջ հայության, որոնց թվում էդ ոչնչությունների, պարծանքն էին ու ոգեղեն շարժիչ ուժը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3440

Մեկնաբանություններ