ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Հոկտեմբերի 27-ը մեր ընտանիքում

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Հոկտեմբերի 27-ը մեր ընտանիքում
14.09.2013 | 11:57

Ես այդ օրվա մասին շատ քիչ եմ պատմել: Ինձ համար սարսափելի են այդ հիշողությունները: 99 թվականի հոկտեմբերի 27-ին մեր տանը շատ մարդ կար: Այդ օրը հորս ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան:

Ժամը 4-ի կողմերն արդեն խորովածը քաշում էին: Տան կանայք հորդորում էին. «Անցե´ք, նստե´ք, արդեն ժամն ա»:

Մեր ընտանիքում մի վատ սովորություն է եղել, որը, կարծես, մինչ օրս իշխում է: Մենք քեֆերի ժամանակ չենք պարում: Անջատում ենք հեռուստացույցը, նստում ենք, ուտում-խմում, և, որ ամենակարևորն է, ասում ենք կենացներ: Դրա համար մինչ օրս ինձ համար դժվար է քեֆերի ժամանակ բարձր երաժշտություն լսելը: Ես սիրում եմ կենացներ լսել: Հիմա մեծացել եմ և ինքս էլ մեկ-մեկ ասում եմ: Մի խոսքով, մենք նստած էինք, խորովածը բերեցին, իսկ նախկին դատախազ հորեղբայրս բարձրացրեց բաժակն ու կենաց ասաց: Ուղիղ չեմ կարող կենացը շարադրել, բայց բովանդակությունը շնորհավորանքն էր` առողջությունը, երջանկությունը, շառ ու փորձանքից հեռու լինելն ու էրեխեքի գլխից անպակաս լինելը:

Հետո զանգ եկավ... Չէինք հասցրել խորովածի առաջին կտորը վերջացնել... Տան բոլոր հյուրերը ահաբեկվեցին: НТВ-ն ցույց էր տվել, թե ինչպես են մեր խորհրդարանում այդքան մարդ սպանել: Այդ օրը հարամվեց մեր խնջույքը, հորս ծնունդը, իսկ, գլոբալ առումով, այդ օրը ոչ միայն մեր խնջույքը հարամվեց, այլ ամբողջ հայ ժողովուրդը դարձավ որբ ու անտեր:

Ես այդ ժամանակ 11 տարեկան էի, բայց 5 տարեկանից գիտեի քաղաքական շատ գործիչների. մեր ընտանիքը քաղաքական կյանքով էր ապրում:

Գիշերը հայրս չքնեց, իսկ ես անկողնու մեջից «փակ» աչքերով հետևում էի հորս:

-Չէ´, էս պատահական բան չի´ կարա լինի: էսի ուրիշ բան ա, էսի վերջն ա,-լացելով խոսում էր պապան:

Լսում էի: Չէի հասկանում, չէի գիտակցում կատարվածի խորությունը:

-Էս ինչ տարի էր: Եգորյանը մահացավ (Էդվարդ Եգորյանը մեր ընտանիքի համար եղել է մեծություն), Վազգենին ու Դեմիրճյանին սպանեցին: Ա´յ քեզ անկախություն, ա´յ քեզ…

Մինչև առավոտ հերս լացում էր ու դիտում կադրեր հիվանդանոցից, Ազգային ժողովից, տարբեր տեղերից:

Դիտվել է՝ 4339

Մեկնաբանություններ